Զելենսկին հայտարարել է, որ Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումը չի ազդի ուկրաինական հակահարձակման վրա

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կախովկա հիդրոէլեկտրակայանի պայթեցումը չի ազդի Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման պլանների վրա։

«Զինվորական հրամանատարության հետ մանրամասն վերլուծվել է առաջնագծում տիրող իրավիճակը և հետագա գործողությունների համար մեր ուժերի պատրաստվածությունը, որն առավելագույնն է։ Հետախուզության զեկույցի համաձայն՝ Կախովկա ՀԷԿ-ում ստեղծված իրավիճակի մասին։ Հիմնական եզրակացությունն այն է, որ պայթյունը եղել է միտումնավոր, սակայն հակառակորդը գործել է քաոսային՝ թույլ տալով հեղեղել սեփական տեխնիկան։ Միևնույն ժամանակ, ամբարտակի պայթեցումը չի ազդել Ուկրաինայի՝ սեփական տարածքներն ապաօկուպացնելու հնարավորության վրա»,- գրել է Զելենսկին Տելեգրամի իր ալիքում։

Հիշեցնենք, որ «Կախովկա» ՀԷԿ-ը, որն արդեն մեկ տարուց ավելի վերահսկում են ռուս զինվորականները, երեկ վաղ առավոտյան ավերվել է։ Դնեպրից ջրի անվերահսկելի արտահոսք է տեղի ունենում։ Նախօրեին Կիևը հայտարարել էր, որ ռուսական զորքերն են պայթեցրել ՀԷԿ-ի ամբարտակը։ ՌԴ-ն հերքում է՝ փոխարենը տեղի ունեցածի համար մեղադրելով ուկրաինական կողմին։

Էմմա Չոբանյան