ՌԴ-ն ծայրահեղ վատ վիճակում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ ՀԷԿ-ի փլուզումը վկայում է դա․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Բավականին ծանր և դաժան իրադարձություններ են տեղի ունենում Ուկրաինայում։ Կախովկա ՀԷԿ-ում պայթյունի հետևանքով սկսվել է հարյուրավոր բնակավայրերի տարհանման գործընթաց, հեղեղումներ են տեղի ունենում։ ՀԷԿ-ն անցյալ տարվա փետրվարի 24-ից գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Հենց նրանց էլ Կիևը մեղադրում է պայթեցման մեջ։

Հայ կառուցողական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Factor TV-ին տված հարցազրույցում նշում է, որ Ուկրաինան ուժեղ ռազմական բռունցք է ստեղծել և հարձակվելու է, ինչից մտավախություն ունի ՌԴ-ն, և ռուսական բանակը պայթեցրեց ՀԷԿ-ը։

«ՌԴ-ն ծայրահեղ վատ վիճակում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ ՀԷԿ-ի պայթեցումը վկայում է դա։ Ուկրաինայի դիվերսիոն հարվածները Կրեմլին խուճապ, լարվածություն են ստեղծում Ռուսաստանում, և մենք տեսնում ենք, որ այդպիսի մարտավարությամբ բացահայտվում է ՌԴ-ի պաշտպանությունը։ ՌԴ-ում ուկրաինական գործակալական մեծ ցանց կա՝ ամենազոր ԱԴԾ-ն անզոր է կանխել դիվերսիաները, անգամ Կրեմլին հարվածեցին։ Ես կարծում եմ, որ այսօր ՌԴ-ն կրակեց իր ոտքին՝ պայթեցնելով Կախովկա ՀԷԿ-ը։ Նա նաև քաղաքական սխալ է թույլ տվել՝ վերացնելով Ուկրաինայի ռուսալեզու հատվածը, որի վրա խաղադրույք էր արել։ Այդտեղ ապրող մարդիկ չունեն լոյալություն Կրեմլի նկատմամբ, թեև պատերազմից առաջ Ռուսաստանը կարծում էր, որ այդ հատվածներում ունի բացարձակ աջակցություն։ ՌԴ-ն ծայրահեղ վատ վիճակում է Ուկրաինայում, և պատերազմում այսօր առաջացած վիճակով կասեցվեց Միութենական պետության ընդլայնման գործընթացը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան