Ալի Բաբաջանն ու Ահմեթ Դավութօղլուն բանակցություններ են վարում իրենց կուսակցությունները միավորելու հարցով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին կուսակիցներ, այժմ ընդդիմադիրներ Ալի Բաբաջանի «Ժողովրդավարություն ու առաջընթաց» (DEVA) և Ամհեդ Դավութօղլուի «Ապագա» (Gelecek) կուսակցությունները բանակցություններ են վարում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Sözcü-ի հոդվածագիր Սայգի Օզթուրքը հայտնել է, որ բանակցություններն ընթանում են կուսակցությունների միավորման հարցով։

««Ժողովրդավարություն ու առաջընթաց» կուսակցությունը, որը գլխավորում է Ալի Բաբաջանը, ունի 15 պատգամավոր, իսկ «Ապագա» կուսակցությունը, Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ, 10 պատգամավոր։ Այս երկու քաղաքական կուսակցությունների միավորման շուրջ բանակցություններ են ընթանում»,- գրել է նա։

Դավութօղլուն FOX TV-ի եթերում Իլքեր Կարագյոզի հետ զրույցում մեկնաբանել է այս լուրերը։

«Անհրաժեշտ է ընդդիմություն, որը կարող է ստեղծել նոր աջ ընդդիմության հիմքը և պատրաստվել իշխանության գալուն։ Ապագան, DEVA-ն, Սաադեթը և Դեմոկրատական ​​կուսակցությունը պետք է համախմբվեն»,- ասել է նա։

DEVA կուսակցության փոխնախագահ Իդրիս Շահինն էլ ասել է, որ ինստիտուցիոնալ հանդիպում դեռ չի եղել, բայց դա չի նշանակում, որ ապագայում դա տեղի չի ունենա: DEVA կուսակցության մի աղբյուր էլ, որը չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ բանակցությունները շարունակվում են և առայժմ դրական են ընթանում:

Էմմա Չոբանյան