Պաթո՛ս է Վազգեն Մանուկյանի հայտարարությունը․ լա՛վ, ընդդիմությունն ի՞նչ այլընտրանք է առաջարկում․ Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Խաղաղության երկխոսություն ՀԿ ղեկավար Էդգար Խաչատրյանի հետ

-Որքանո՞վ էր ռացիոնալ և օբյեկտիվ հայաստանյան հասարակությունում քաղաքական, շարքային մարդկանց մոտ եղած արձագանքը Փաշինյանի՝ Թուրքիա այցին։ Դրանք թե՛ դրական էին, թե՛ խիստ բացասական։ Սկսենք բացասականներից․ Վարդան Օսկանյանը, որը պատահական մարդ չէ՝ նախկին ԱԳ նախարար, ՀՀ-ում մշտապես բավական բարձր պաշտոններ է զբաղեցրել, գրել է, որ Փաշինյանի մասնակցությունը Էրդողանի երդման արարողությանը Հայաստանում և Սփյուռքում լայն շրջանակների զարմանքն ու զայրույթն է առաջացրել, Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն։ Ի՞նչ գնահատական ունեք։

-Շատ հետաքրքիր թեմա է, որի շուրջ մենք լսում ենք թե՛ դրական, թե՛ բացասական գնահատականներ, բայց հիմնականում էմոցիոնալ ֆոնի վրա են կառուցված։

-Վա՞տ բան է էմոցիոնալ լինելը։

-Այս հարցում ոչ թե վատ, այլ ոչ իրատեսական է։ Ինձ համար սա դիվանագիտական քայլ է։ Լավ քայլ է, թե՝ վատ, կարծում եմ, պետք է բխի պետության շահերից։ Ես չգիտեմ՝ իրականում ի՞նչ ավելի երկարաժամկետ ռազմավարության մաս է այս քայլը, բայց տրամաբանորեն կիսում եմ այս մոտեցումը, որ հարևանի հետ հարաբերություն կառուցելը շատ կարևոր է, մանավանդ, այս պարագայում, երբ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը տարվում է, ինչ-որ տեղ նորմալ եմ գնահատում թե՛ հրավերը, թե՛ վարչապետի մասնակցությունն այս միջոցառմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան