Արտաշատում վերացվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը
Հասարակություն
06.06.2023 | 13:42ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը (ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ)․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։
ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգման ընթացքում մանկապարտեզում առկա սննդամթերքի նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։ Չեն հայտնաբերվել նաև սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։