Ինչպես է Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակից ջուրը դուրս հեղեղվում. Խերսոնից և հարակից տարածքներից մարդկանց տարհանում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չնայած Կախովկա ՀԷԿ-ում տեղի ունեցածի վերաբերյալ ուկրաինական և ռուսական կողմերի փոխադարձ մեղադրանքներին՝ մի հարցում կողմերի կարծիքները համընկնում են․ այն վերանորոգման ենթակա չէ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Շարժիչի սրահի պայթյունի հետևանքով Կախովկա ՀԷԿ-ը ներսից ամբողջովին ավերվել է։ Կայանը վերականգնման ենթակա չէ»,- հայտարարել է «Ուկրհիդրոէներգոն»։

Մասնագետները դեռ չեն կարողանում հստակ գնահատել սպասվող հեղեղումների ամբողջական ծավալը, սակայն Խերսոնից տեղի բնակչության տարհանումն արդեն սկսվել է։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ կայանի ամբարտակի 28 բացվածքների կեսն արդեն քանդված է։

Հավելենք, որ ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ռուսական զորքերը վաղ առավոտյան պայթեցրել են Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակը։ ՌԴ-ն հերքում է այս լուրերը՝ իր հերթին Կիևին մեղադրելով համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից ՀԷԿ-ին հարված հասցնելու մեջ։

Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ Խերսոնի ութ բնակավայր ու մեկ միկրոշրջան պայթյունի հետևանքով ամբողջովին կամ մասնակի հեղեղվել է։ Խերսոնի տարածաշրջանային ռազմական շրջանի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ  կազմակերպվում է ավտոբուսներով  բնակավայրերի բնակիչների տարհանում դեպի Խերսոն քաղաք, ապա Նիկոլաև, այնտեղից՝ Խմելնիցկի, Օդեսա, Կրոպիվնիցկի, Կիև և Ուկրաինայի այլ քաղաքներ։