ԱՀ պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են Արցախի էներգետիկ անվտանգությանն առնչվող խնդիրները
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ:
«Հերթական խորհրդակցության ընթացքում տարբեր ոլորտների պատասխանատուների և մասնագետների հետ քննարկվել է Արցախի էներգետիկ անվտանգությանն առնչվող խնդիրների ու դրանց լուծման ուղիների շուրջ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված ծրագիրը: Այն արժանացել է հավանության, որից հետո իմ կողմից պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։