Պաշտպանը դիրքորոշում է հայտնել բժշկական գաղտնիք համարվող տվյալները ՄԻՊ-ին փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ
Հասարակություն
05.06.2023 | 19:39Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դիրքորոշում է հայտնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից՝ դիրքորոշմամբ հատուկ ընդգծվում է առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական գաղտնիք համարվող տվյալները Պաշտպանին փոխանցելու անհրաժեշտությունը՝ գործառույթների արդյունավետ իրականացման համար, ինչը բխում է Պաշտպանի լիազորությունների արդյունավետ իրականացմանը վերաբերելի միջազգային և ներպետական չափանիշներից։
Պաշտպանի ամբողջական դիրքորոշումը հասանելի է այստեղ։