Նախկին ԱԳ նախարարը իրեն վստահված դիրքը լքեց դժվար մարտահրավերների պայմաններում․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտնեց, որ աշխատանքի ընթացքում բավականին սերտ կապի մեջ է նախկին արտգործնախարարներից Զոհրաբ Մնացականյանի հետ, բացի այդ ՝ երկրի համար օգտակար նյութ քաղելու նպատակով նաև փորձագետների հետ են քննարկում ծավալում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ նախկին ԱԳ նախարարները երկար տարիների արտաքին անվտանգային, բանակցային հարցերով զբաղվել են: Նա հետաքրքրեց, թե արդյոք Միրզոյանը փորձել է այդ անձանց հետ քննարկում անել, քանի որ նրանք երկար տարիներ աշխատել են ոլորտում և կարող էին իրենց փորձով, հաջողություններով ու անհաջողություններով կիսվել ու օգնել:

«Պետությունը մեր բոլորինս է: Եվ կարծում եմ, որ ցանկացած նախարար, որ գալիս է պաշտոնի, հնարավորության դեպքում պետք է իր նախորդի փորձն ուսումնասիրի: Ոչ մեկս կատարյալ չենք, հնարավոր է որոշ խորհուրդներ, նրբություններ Ձեզ ասվեին, որ ի շահ պետության կլիներ»,-ասաց պատգամավորը:

«Նախկին ԱԳ նախարարներից բավականին սերտ կապի մեջ եմ, օրինակ, Զոհրաբ Մնացականյանի հետ: Նրանից առաջ եղած նախարարների մի մասը պարբերաբար հոդվածներ են գրում, նրանց մոտեցումներին, այսպես թե այնպես, մամուլից ծանոթանում եմ: Ցավոք սրտի, հնչեցվող դիրքորոշումները իրականության ադեկվատ ընկալում լինելուց և ադեկվատ լուծումներ առաջարկելուց հեռու եմ համարում, հետևաբար շատ խոսակցության տեղ չկա: Մեկ ուրիշի դեպքում կարող եմ հիշել, որ իրեն վստահված դիրքը ուղղակի լքեց մեր երկրի համար ամենադժվար ու մարտահրավերներով լի պահին: Չեմ հասկանում, թե այդտեղ ինչ կա քննարկելու: Մեկ ուրիշի դեպքում գուցե շահերի կամ հնարավոր լուծումների պատկերացումներ ընդհանրություններ դժվար եմ համարում»,- նշեց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշեց նաև, որ խոսակցություն են ծավալում նաև փորձագետների հետ, որոնց հետ հետապնդում են նույն, այսինքն՝ Հայաստանի շահերը, քիչ թե շատ մոտ պատկերացումներ կան և կարող են խոսակցություն ծավալել ու դրանից օգտակար նյութ քաղել:

Մանրամասները՝ տեսանյութում։