Երևանի կենտրոնական փողոցներով անցկացվել է «One Run» միջազգային կիսամարաթոնը. հայտնի են հաղթողները

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 4-ին Երևանում և ևս 5 երկրի 84 քաղաքում միաժամանակ անցկացվել է «One Run» միջազգային կիսամարաթոնը:

Հայաստանն առաջին անգամ է միացել այս նախաձեռնությանը: «One Run»-ի մեկնարկն ու վերջնարկը տրվել է Հանրապետության հրապարակում, իսկ երթուղին ընդգրկել է Երևանի Նալբանդյան, Աբովյան, Տերյան, Իսահակյան և մի շարք այլ կենտրոնական փողոցները:

Մրցաշարին հետևել և հաղթողներին պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Նմանօրինակ մրցաշարի անցկացումը վկայությունն է այն բանի, որ Հայաստանում մասսայական սպորտը բավական լավ տեղաշարժ ունի և վերելք է ապրում: Վստահ եմ՝ մոտ ապագայում մենք մասսայական սպորտի միջազգային լուրջ մրցաշարեր կունենանք: Ինքներս էլ որոշել ենք միջազգայնացնել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի և լողի մրցաշարերը: Բոլորիդ կոչ եմ անում մասնակցել նաև այդ մրցաշարերին, որոնք առողջ ապրելակերպի գրավականն են: Բոլոր նրանք, ովքեր դուրս եկան մեկնարկ, քայլ արեցին դեպի ավելի առողջ կյանք: Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին և նորանոր հաջողություններ մաղթում»,- ասել է Կարեն Գիլոյանը:

«One Run» միջազգային մրցաշարի շրջանակում 0-12 տարեկան մասնակիցները հաղթահարել են 1 կմ, 13 տարեկան և բարձր մասնակիցները` 5 կմ, 16 տարեկան և բարձր մասնակիցները՝ 10 կմ, իսկ 18 տարեկան և բարձր մասնակիցները՝ 21,1 կմ վազքատարածությունը:

Տղաների պայքարում 21.1 կմ մրցատարածությունն առաջինը հաղթահարել է Դմիտրի Կորոլևը Վանաձորից՝ գրանցելով 1 ժամ 16 րոպե 36 վայրկյան արդյունք: Երկրորդ տեղը զբաղեցրել է Նարեկ Պետրոսյանը 1:27:15 արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Բաբկեն Գևորգյանը (1:31:06):

Դմիտրի Կորոլևը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ հնարավորության համար՝ շեշտելով, որ երկար նախապատրաստվել են մրցմանը. «Սա միանշանակ տոն էր, որը վայելեցինք: Երթուղին ևս հիանալի էր՝ քաղաքի կենտրոնական փողոցներով ու տեսարժան վայրերով: Ես ինքս ապրում եմ Վանաձորում ու երևանյան կոլորիտը զգալն արդեն իսկ հիանալի էր ինձ համար: Շատ հետաքրքիր էր: Մտածում էի՝ բարդ կլինի, բայց հանդիսատեսի ոգևորությունն ու աջակցությունը շատ օգնեցին: Հաջորդ նպատակս հոկտեմբերին Երևան մարաթոնին մասնակցելն ու ավելի լավ արդյունք գրանցելն է»:

Աղջիկների պայքարում կիսամարաթոնի հաղթողի կոչմանն արժանացել է Քնար Աբրահամյանը, որը 21.1 կմ մրցատարածությունը հաղթահարել է 1:41:19 ժամանակում: Երկրորդ տեղը զբաղեցրել է Կարինա Բաղդասարյանը՝ 2:04:16 արդյունքով, լավագույն եռյակը եզրափակել է Նաիրա Մարգարյանը (2:10:49):

Քնար Աբրահամյանը մասնագիտությամբ երաժիշտ է, ապրում է ԱՄՆ-ում, իսկ Հայաստանում առաջին անգամ է մրցաշարի մասնակցում. «Շատ ուրախ եմ հաղթանակի համար: Իհարկե, շատ շոգ էր, բայց ադրենալինն այնքան մեծ էր, որ ոչ մի դժվարություն չէր կարող խանգարել: Սպորտով զբաղվում եմ սիրողական մակարդակում, ԱՄՆ-ում նաև մարաթոնյան վազքի մրցաշարի եմ մասնակցել ու հաղթող ճանաչվել՝ հաղթահարելով 42 կմ մրցատարածությունը»:

Մրցաշարի հաղթողներից էր նաև Լիլիթ Հարությունյանը, որն ուժերն է փորձել կանանց 5 կմ մրցատարածությունում ու դարձել ոսկե մեդալակիր: Լիլիթը «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի մշտական մասնակիցներից ու սիրողական խճուղային հեծանվավազքի այս տարվա հաղթողներից է. նա ընդամենը 2 ամիս առաջ է մայրացել:

«Այս մեդալն ինձ շատ է ոգևորել և հուսով եմ՝ կնպաստի հետագա հաջողություններ գրանցելու համար: Մարզվում եմ այն ժամանակ, երբ բալիկս քնած է: Ամուսինս շատ է օգնում ինձ: Մեծ աղջիկս էլ է զբաղվում աթլետիկայով ու այսօր ևս հաղթող ճանաչվեց՝ 1 կմ վազքում: Կարելի է ասել՝ սպորտային ընտանիք ենք ու միմյանց օգնելով կարողանում ենք հաջողությունների հասնել»,- ասում է Լիլիթ Հարությունյանն ու ընդգծում՝ առաջիկայում նախատեսում է մասնակցել «ՀՀ վարչապետի գավաթի» սիրողական խճուղավազքի մրցաշարին:

«One Run»-ի մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով, շապիկներով, վկայականներով և խրախուսական նվերներով:

Միջոցառումն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արմ Մարաթոն» հիմնադրամի, «Հերոսների մրցավազք» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ: Միջոցառման շահառուն և բարեգործական գործընկերն է «Շտապիր դեպի բարին» հիմնադրամը:

«One Run» կիսամարաթոնը 7 տարի շարունակ անցկացվել է միայն Ռուսաստանում և երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համաժամանակյա մեկնարկով ամենախոշոր կիսամարաթոն: