Անչափահասին ծեծի ենթարկելու մասով քրեական վարույթը ՄԻՊ ուշադրության տակ է. Արամ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լրատվամիջոցներում «Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային» վերտառությամբ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո ՄԻՊ աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ. ուսումնասիրվել է հրապարակված տեսաձայնագրությունը։

«Կապ է հաստատվել տուժող անչափահասի փաստաբանի հետ։

Արագ արձագանքման տեսանկյունից հրատապության կարգով գրություններ են հասցեագրվել թե՛ ՆԳՆ Ոստիկանությանը, թե՛ դատախազությանը։

Նաև երեխայի լավագույն շահերից ելնելով, կապ է հաստատվել Դիլիջան համայնքի հոգաբարձության և խնամակալության մարմնի իրավասու ներկայացուցիչների հետ, որպեսզի տվյալ մարմինը որոշակի աշխատանքներ իրականացնի այդ անչափահասի հետ։ Այս մասին «Ո՞վ պետք է պաշտպանի երեխայի իրավունքները» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը։

Նա նաև հավելելց, որ Ոստիկանության տվյալ ծառայողի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել և արդեն իսկ կա հետապնդում իրականացնելու նախաձեռնություն։

Մինասյանը նաև ընդգծեց, որ այդ քրեական վարույթը ամբողջությամբ գտնվում է ՄԻՊ ուշադրության կենտրոնում։

Մանրամասները՝ տեսանյութում։