Վրաստանում տարեկան գնաճը մայիսին կազմել է 1,5 տոկոս

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վրաստանում նախորդ ամսվա համեմատ մայիսին նկատվել է 0,1 տոկոս գնանկում, իսկ տարեկան գնաճն անցյալ տարվա մայիսի համեմատ կազմել է 1,5 տոկոս: 2023 թվականի հունվարից ամսական կտրվածքով հանրապետությունում նկատվում է գնանկում։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին փոխանցում է Վրաստանի վիճակագրությունների ծառայությունը (Geostat):

Գնաճի ամսական ինդեքսի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի գների փոփոխությունները.

Պարենային ապրանքներ և ոչ ոգելից խմիչքներ խմբում գները նվազել են 1.7 տոկոսով, ինչն արտացոլվել է ամսական գնանկման վրա՝ 0.62 տոկոսով։ Գները նվազել են հետևյալ ենթախմբերում՝ կաթ, պանիր և ձու (5,2 տոկոս), բանջարեղեն (-5 տոկոս), հաց և հացաբուլկեղեն (-2,3 տոկոս)։

Գներն աճել են հետևյալ ենթախմբերում՝ միրգ և խաղող (4 տոկոս), սուրճ, թեյ և կակաո (1,5 տոկոս), ձուկ (1,1 տոկոս), միս և մսամթերք (1 տոկոս), ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ (1.6 տոկոս)։

Ինչ վերաբերում է տարեկան գնաճին, ապա պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում գներն աճել են 3.3 տոկոսով։

Գներն աճել են հետևյալ ենթախմբերում՝ միս և մսամթերք (9.7 տոկոս), կաթ, պանիր և ձու (9.3 տոկոս), հանքային և աղբյուրի ջուր, ոչ ոգելից խմիչքներ և բնական հյութեր (7.1 տոկոս), բանջարեղեն (6.3 տոկոս), ձուկ (6 տոկոս), հաց և հացաբուլկեղեն (1,8 տոկոս)։