ԿԸՀ նախագահը խորհրդարանում ներկայացրեց 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը

Լուրեր

20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրենին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:40
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում
20.11.2026 | 13:32
Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1 միլիարդ 268 միլիոն 369 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը կազմել է 854 միլիոն 895 հազար դրամ: Չիրացված գումարը փոխանցվել է պետական բյուջե, որից 320 միլիոնը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ․ տեղեկացնում են ԿԸՀ-ից։

Խորհրդարանում՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ցուցանիշները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Վահագն Հովակիմյանը հիշեցրեց՝ 2022 թվականին լրացել է նախորդ ԿԸՀ բոլոր անդամների պաշտոնավարման ժամկետը։ Գործող ԿԸՀ անդամներն իրենց լիազորությունները ստանձնել են 2022 թվականի հոկտեմբերի 12-ից։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովում» և «Ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիտորինգի ծառայության» տողով 2022 թվականի համար հատկացված է եղել 420 միլիոն 984 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը կազմել է 400 միլիոն 736 հազար դրամ:

Նախորդ տարի ԿԸՀ-ն ունեցել է բյուջեի չիրացված մնացորդ աշխատողների «Աշխատավարձներ և հավելավճարներ, պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածներով (ազատ հաստիքները համալրվել են 2022 թվականի 2-րդ կիսամյակում):

Տնտեսումներ են արձանագրվել «Էներգետիկ ծառայություններ, կապի ծառայություններ», «Գործուղումների» և «Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպությունների անդամակցության» հոդվածներով: Ընդհանուր կայացած գնումների արդյունքում ևս գոյացել է հաշվարկային տնտեսում:

«Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպում» տողով 2022 թվականի տարեկան ճշտված նախահաշվով հատկացվել է 58 միլիոն 851 հազար դրամ: Դրամարկղային ծախսը կազմել է 11 միլիոն 831 հազար դրամ:

Վահագն Հովակիմյանն անդրադարձավ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջին, ըստ որի հանձնաժողովը տարեկան առնվազն մեկ անգամ պետք է կազմակերպի ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթաց։ 2022 թվականին դասընթացներին մասնակցելու համար գրանցվել է ընդամենը 3577 դիմումատու, իսկ այս տարվա դասընթացներին, որոնք ներկայումս ընթացքի մեջ են, ԿԸՀ-ն ստացել է 9 339 հայտ։

«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում» տողով 2022 թվականին ընտրությունների կազմակերպման համար հատկացվել է 827 միլիոն 533 հազար դրամ:

Տարեկան ճշտված նախահաշվով հատկացումը կազմել է 468 միլիոն 533 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը կազմել է 442 միլիոն 326 հազար դրամ: Չիրացված տնտեսումը կազմել է 26 միլիոն 207 հազար դրամ: Ծախսերը կատարվել են 27.03.2022 թվականին և 25.09.2022 թվականին կայացած ՏԻՄ ընտրությունների համար:

ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ որպես հանձնաժողովի գործունեության գնահատական կարող է դատարկվել անցկացված ընտրությունների և արդյունքների բողոքարկման հարաբերակցությունը։

2022 թվականին ՀՀ 9 մարզերի 19 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ, որից 18-ը՝ համամասնական, 1-ը՝ մեծամասնական ընտրակարգով, որևէ մեկում քվեարկության արդյունքները չեն բողոքարկվել։