ԱՄՆ-ը կանխել է Ադրբեջանի մեծ հարձակումը ՀՀ-ի վրա՝ այստեղ շահերը համընկնում են․ ԼՂ-ի հարցով ակնկալիք չունենանք․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.08.2026 | 22:48
Անձրև, ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ տեղումներ. եղանակի կանխատեսումը
14.08.2026 | 22:33
Հայասստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.08.2026 | 22:19
Ղարաբաղից տեղահանված և վարելու իրավունքից զրկված քաղաքացիները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ․ ՆԳ նախարար
14.08.2026 | 22:03
Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվել է 4 ավտոմեքենա
14.08.2026 | 21:53
Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների խորացումը
14.08.2026 | 21:38
Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է
14.08.2026 | 21:23
Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում
14.08.2026 | 21:08
«Յաբլոկո»-ն բողոքարկել է Պետդումայի ընտրություններին իր մասնակցությունը թույլ չտալու՝ դատարանի որոշումը
14.08.2026 | 20:55
Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին
14.08.2026 | 20:38
Ծափերը դարձան սպառնալիք․ ինչպես ու ինչու փոխվեց ՔՊ-ի վերաբերմունքը Էդգար Ղազարյանի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 20:31
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել
14.08.2026 | 20:22
Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի երկրներին հարցաթերթիկ է ուղարկել՝ Թրամփի քաղաքականությանն աջակցելու մակարդակը հասկանալու համար․ Bloomberg
14.08.2026 | 20:08
Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ է կրակել․ 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. ՆԳՆ
14.08.2026 | 19:52
Ռուսական համարներ չի եղել, Լատվիայի հյուպատոսի համարներն է եղել. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 19:40
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ

-Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հանդիպումից հետո ՀՀ վարչապետն այն օգտակար գնահատեց։ Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության և բանակցությունների մասին, և այդտեղ մեր եվրոպացի գործընկերներն են որոշակի դիրքորոշում հայտնել։ Ֆրանսիայի նախագահականի հայտարարությունում այդ մասին նշված էր, որ կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը։ Եվ, իհարկե, Ադրբեջանից Մակրոնին էլի մեղադրել են, թե միակողմանի հայտարարություններ է անում, որոնք խեղաթյուրում են կողմերի դիրքորոշումը։ Նշանակում է՝ Ադրբեջանը շարունակում է չհամաձայնե՞լ այդ միջազգային մեխանիզմին։

-Եկեք լավատեսական բան ասեմ՝ որքան էլ զարմանալի լինի։ Ինձ թվում է՝ միջազգային մեխանիզմների մասին խոսակցությունն ինչ-որ պահի գալու է հանգի հետևյալ տեսքին․ երբ լինելու է որոշակի մեխանիզմների և որոշակի իրավունքների բովանդակություն՝ առանց դրա ձևի։ Պատկերացրեք, եթե Ադրբեջանը համաձայնում է, օրինակ, որպեսզի տեղի հայկական բնակչություն ունենա որոշակի տնտեսական կապեր Հայաստանի հետ, ունենա որոշակի իրավունքներ, որ այդ բնակավայրերը, որոնք բնակեցված են հայերով, ինչ-որ ժամանակ զինված ադրբեջանցիները՝ լինեն դրանք զինվորականներ, ոստիկաններ, սահմանապահներ, չեն մտնելու, դպրոցներում հայագիտական առարկաների ինչ-որ շարք կլինի։ Նման ինչ-որ առանձին տարրեր, որոնք հավաքական ամբողջությամբ մեջ կնշանակեն որոշակի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, բայց այդ բուն «կարգավիճակ» եզրույթը չի լինի։ Սա կարող է նաև զուգորդվել ժամանակավորապես ինչ-որ միջազգային մեխանիզմներով։ Դա կարող է լինել ինչ-որ դիտորդական քաղաքացիական առաքելություն՝ նրա նմանությամբ, ինչ հիմա կա Հայաստանում։

-Դա լավագո՞ւյն սցենարն է, թե՞ վատագույն։

-Դա լավագույն սցենարն է։ Դեմ չեմ, որ սա շատ վատ տարբերակ է, բայց, իմ կարծիքով, շատ օպտիմիստական տարբերակ է, և այս պահին սեղանին դրված, կամ նույնիսկ համոզված չեմ, որ դրված, ամենալավ տարբերակն է, որ Արցախում կարող ենք ստանալ։ Հիմա ի՞նչ է պետք անել՝ այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար։ Ես մի քանի անգամ ձեր տաղավարում էլ եմ ասել, որ բանակցային գործընթացը, ըստ էության, ճյուղավորվել է՝ կա բանակցային երկու գործընթաց․ մեկը Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է, մյուսը՝ Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Երկրորդ ուղղությամբ Հայաստանի անելիքն իրականում բավականին քիչ է, որովհետև եթե ՀՀ-ի կողմն այդ փաստաթղթի մեջ պարտադիր ուզում է ներառել Արցախի իրավունքների ու անվտանգության կետը, Ադրբեջանը պարտադիր է համարում դա չներառելը։ Ավելին, եթե մենք խոսենք այդ երաշխիքներից, որքանով ես եմ հասկանում, դրանց մեխանիզմներում Հայաստանը մասնակցություն չի ունենալու։ Լինելու են երկրներ, որոնց թվին Հայաստանը չի պատկանելու։ Նորից՝ ի՞նչ պետք է արվի։ Արցախի իշխանությունները պետք է վերադառնան իրատեսության, իրականության դաշտ և հասկանան, որ այն, ինչից իրենք են խոսում, ընդհանրապես իրականության հետ կապ չունի։ Երկրորդ՝ թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ Արցախի իշխանությունները պետք է ծայրահեղ ազնիվ լինեն Արցախի բնակչության հետ և իրապես ներկայացնեն, թե ինչ է սպասվում, ինչ է հնարավոր՝ վատ և լավ տարբերակները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան