ԱՄՆ-ում հաջողվել է կանխել երկրին սպառնացող դեֆոլտը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսը վերջին պահին՝ վերջնաժամկետից մի քանի օր առաջ, այնուամենայնիվ, կարողացավ կանխել երկրին սպառնացող դեֆոլտը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախօրեին նախ՝ Ներկայացուցիչների պալատը, իսկ հետո՝ Սենատը հավանություն են տվել ազգային պարտքի շեմի մասին օրինագծին։ Դրա ընդունման համար վերին պալատում պահանջվում էր 100-ից 60 սենատորի ձայն։ Կողմ են քվեարկել 63 սենատորներ։ Հիմա օրինագիծն ուղարկելու են նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը։

Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը սահմանաչափի կասեցումից բացի՝ համաձայնագիրը կսահմանափակի 2024 և 2025 թվականների ծախսերը, կվերադարձնի COVID-ի համաճարակի դեմ պայքարելու համար չօգտագործված միջոցները և կարագացնի որոշ էներգետիկ նախագծերի թույլտվությունների տրամադրման գործընթացը։ Բայդենը պետք է այն ստորագրի մինչև հունիսի 5-ը․ այդ օրը Ֆինանսների նախարարությունը կսպառի ունեցած ռեսուրսները պարտավորությունների կատարման համար ու դեֆոլտ տեղի կունենա։

ԱՄՆ պետական պարտքի ներկա մակարդակը 31,4 տրիլիոն դոլարի չափով ավելացել է հունվարին։ Բայդենն ու դեմոկրատները կոչ են արել Կոնգրեսին բարձրացնել շեմը՝ առանց որևէ պայմանների։ Հանրապետականները, որոնք վերահսկում են Ներկայացուցիչների պալատը, հրաժարվում էին հավանություն տալ դրան առանց բյուջետային ծախսերի կրճատման։ Լարված բանակցությունների արդյունքում փոխզիջում է ձեռք բերվել։

Ջո Բայդենն օրինագծի հաստատումն անվանել է մեծ հաղթանակ երկրի տնտեսության ու ամերիկացի ժողովրդի համար, ինչպես նաև ցուցադրություն այն բանի, որ «Ամերիկան ժողովուրդ է, որը վճարում է հաշիվները և կատարում իր պարտավորությունները»։

Էմմա Չոբանյան