Ձերբակալված քննիչներից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Լուրեր

20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
20.11.2026 | 15:34
Ընդդիմությունն ապահովի 6 ձայնը, և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրենին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի 3 քննիչներից երկուսը կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Այս մասին տեղեկությունը Factor.am-ին հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 31-ին ձերբակալել է Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի 4 քննիչի։ Նրանց մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 441-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իրացնելու նպատակով թմրամիջոց ձեռք բերելը և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը։ Քննիչներից մեկին կալանավորելու միջնորդություն դատարան չի ներկայացվել, իսկ մյուս երեքին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները քննվել են երեկ՝ հունիսի 1-ին, դատավորներ Սարգիս Դադոյանի, Վահե Դոլմազյանի և Տիգրան Դավթյանի կողմից։ Ըստ իրավապահների՝ քննիչներն իրացրել են իրենց վարույթներում առկա, քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցը։

Արաքս Մամուլյան