Ադրբեջանը գնալու է ԼՂ-ի դեմ ռազմական օպերացիայի․ Ալիևն իր սպառնալիքները միշտ փորձել է իրագործել․ Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը Factor TV-ին տված հարցազրույցում կանխատեսում է Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառման սցենար Լեռնային Ղարաբաղի դեմ, և նշում, որ անհրաժեշտ է պատրաստ լինել այդ սցենարին։

«Ռազմական ագրեսիայով և Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների օկուպացիայով Ադրբեջանը շանտաժ արեց այն նպատակով, որ ՀՀ-ն հրաժարվի ԼՂ-ի հարցով իր պահանջներից։ Սա նրանց կողմից հատուկ իրականացվող ռազմավարություն է։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը գնալու է ԼՂ-ի դեմ ռազմական օպերացիայի, քանի որ մինչև հիմա Ալիևն իր սպառնալիքները միշտ փորձել է իրագործել։ ՌԴ-ն կհարմարվի Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի ներխուժման հետ․ մեզ համար ծանր հետևանքն իր համար կառավարելի իրավիճակ է։ Եթե Ադրբեջանի ռազմական հարձակումից Արցախի բնակչությանը չենք կարողանալու պաշտպանել, պետք է տարհանել նրանց։ Ալիևը մտավախություն ունի՝ հայկական բանակը սպառնալիք կլինի տարիներ անց, և հիմա ինքը սպառնալիքների չափաբաժինը մեծացնում է։ Ալիևն անցել է Արցախի իշխանության մարմինների կազմալուծման խնդրին, և դա իր գլխավոր նպատակն է լինելու առաջիկա տարիներին»,- նշեց Սամվել Մելիքսեթյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան