Պատերազմի հետհաշվարկը տրված է․ մի՛ կերակրեք ժողովրդին, թե Ադրբեջանի հետ պայմանավորվենք, կլինի՝ խաղաղություն․ Արփի Թոփչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Ինչպե՞ս է հնարավոր կանխել ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման, ցեղասպանության սցենարը։ Հանրային գործիչ, «Բերդ» ՀԿ անդամ Արփի Թոփչյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ այսօր պատերազմի հետհաշվարկը տրված է, և պետք է պատրաստ լինել ռազմական գործողությունների, միաժամանակ՝ բանակցություններում չընդունել Ադրբեջանի նվասատացուցիչ պայմանները և հայտարարել այդ մասին։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ագրեսիան չի կանգնեցնում։ Աայդ ճանաչումը փաստաթղթով կամրագրի Ադրբեջանի իրավունքը՝ ռազմական ուժ կիրառել Արցախի նկատմամբ, և նա կանցնի կոշտ քայլերի։ Մի՛ կերակրեք ժողովրդին, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կպայմանավորվենք, կլինի այդչափ սպասված խաղաղությունը։ Դա միֆ է, պետք է մարդկանց դառը ճշմարտությունն ասել, որ պետությունը վտանգված է, որ հայրենիքը վտանգի առաջ է։ Պատրաստե՛լ երկիրը պատերազմի, քանի որ այն անխուսափելի է։ Ադրբեջանի նվաստացուցիչ պայմանները, որ նա դեմ է տվել ՀՀ-ին, խաղաղություն չեն ապահովելու։ Հակառակը, դրանք լեգիտիմացնելու են Ադրբեջանի՝ մեր դեմ ուժ կիրառելու իրավունքը, ի՞նչ խաղաղություն այդ դեպքում»,- նշեց նա։

Ըստ Արփի Թոփչյանի՝ Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու միայն մեկ եղանակ կա՝ նա իր դիմաց ուժ պիտի տեսնի։

«Սեփական իրավունքներից հրաժարվելը չի կանխարգելի պատերազմը, հակառակը՝ այն այդ ձևով ավելի է մոտենում։ Պետք է հայտարարել աշխարհին ի լուր, որ ՀՀ-ն չի պատրաստվում նվաստացուցիչ պայմաններով Ադրբեջանի հետ պայմանագիր կնքել, և ասել, որ եթե այլընտրանքը պատերազմն է, ուրեմն՝ մենք պատրաստ ենք պայքարել մեր գոյության իրավունքի համար։ Հաջորդ օրը Երևանում կլինեն շատ երկրների ներկայացուցիչներ՝ պայմանավորվելու քեզ հետ»,- նշեց Թոփչյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան