Վրաստանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին․ Ղարիբաշվիլի

Լուրեր

29.04.2024 | 18:10
Ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է 35 սահմանային սյուն․ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
29.04.2024 | 18:09
Ապրիլի 17-29-ին հանրապետության մի շարք շրջաններում ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել
29.04.2024 | 18:05
Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր կլինի, ադրբեջանցի պատգամավորը՝ Արծվաշենը վերադարձնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
29.04.2024 | 18:00
Սահմանային սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ․ ՀՀ ԱՆ-ն՝ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ շրջանառվող թեզերի մասին
29.04.2024 | 17:53
Թուրքիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է Նիդերլանդների վարչապետի թեկնածությանը
29.04.2024 | 17:48
Վարչական տույժ՝ անձնական տվյալներ մշակող 8 կազմակերպության նկատմամբ. հարուցվել է 10-ից ավելի վարույթ
29.04.2024 | 17:46
«Ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել»․ 140 դպրոցում երեխայի նկատմամբ բռնության ահազանգի հետքերով
29.04.2024 | 17:43
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին
29.04.2024 | 17:38
Բալթյան երկրները նախազգուշացնում են ավիավթարների վտանգի մասին՝ ՌԴ-ի կողմից GPS ազդանշանները ճնշելու պատճառով
29.04.2024 | 17:34
Կիրանցի բնակիչները եկել են Փաշինյանի հետ հանդիպման
29.04.2024 | 17:26
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը վաղը կժամանի Հայաստան
29.04.2024 | 17:25
Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.04.2024 | 17:18
Բլինքենն ու Ֆիդանը Էր-Ռիադում բանակցություններ են անցկացրել
29.04.2024 | 17:09
Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը
29.04.2024 | 17:00
Մակրոնն առաջարկել է Ֆրանսիայի միջուկային զենքն օգտագործել Եվրոպայի պաշտպանության համար
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Թբիլիսին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երկխոսությանն ու բանակցություններին, փոխանցում է agenda.ge-ն։

Նա նշել է, որ Թբիլիսիի  միջնորդի դերը «շատ չեզոք և անկողմնակալ» է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում «կայունությունն ու խաղաղությունն ամրապնդելու» համար:

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Սկզբունքորեն, Վրաստանը կատարել է շատ կարևոր և, ըստ էության, առաջին հաջող միջնորդությունը 2021 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտությունից հետո։ Մենք աջակցում ենք խաղաղության երկխոսությանն ու բանակցություններին երկու երկրների միջև։ Ես հավատում եմ, որ դա մեր տարածաշրջանի շահերից է բխում»,- ասել է Ղարիբաշվիլին։

Հավելենք, որ այսօր Քիշնևում սպասվում է հնգակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ։

Էմմա Չոբանյան