«Ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել»․ 140 դպրոցում երեխայի նկատմամբ բռնության ահազանգի հետքերով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Այսօր samshyan.com-ը գրել էր, թե Երևանի բնակիչ Կարինե Բրեյանից ահազանգ է ստացել, որ Երևանի 140 հիմնական դպրոցում դասղեկը հարվածներ է հասցրել իր քրոջ երեխային։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից Factor.am-ին հայտնեցին, որ ուսումասիրում են լրատվամիջոցում նշված ահազանգը։

Մենք այցելեցինք 140 դպրոց` իրավիճակը հասկանալ համար։ Դպրոցի անվտանգության աշխատակիցը մեզ փոխանցեց, որ տնօրենը զբաղված է. քննարկում են դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակը և չի կարող մեզ հետ խոսել։

Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը Factor.am-ին փոխանցեց, որ հանրակրթության վարչության աշխատակիցների, ծնողների, ուսուցչի և տնօրինության մասնակցությամբ համատեղ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել, որի արդյունքում միջադեպը հարթվել է։

«Իրականում ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել։ Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է երկրորդ դասարանի երեխաներին, թույլ տվեք զերծ մնալ մեկնաբանությունից` ինչ է տեղի ունեցել։ Համենայն դեպս նյութերից մեկում նկարագրված դեպքերը և խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը։

Անի Թամրազյան