Մակրոնն առաջարկել է Ֆրանսիայի միջուկային զենքն օգտագործել Եվրոպայի պաշտպանության համար

Լուրեր

07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
Բոլորը

Ֆրանսիական միջուկային զենքը կարող է դառնալ եվրոպական պաշտպանության մի մասը, և եկել է այդ հարցը քննարկելու ժամանակը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա կարծիքով՝ «ուժեղ եվրոպական պաշտպանությունը» պետք է գերազանցի այն պաշտպանությունը, որն արդեն առաջարկում է ՆԱՏՕ-ն։

Նա հիշեցրել է, որ ֆրանսիական ռազմական դոկտրինի համաձայն՝ երկիրն իրավունք ունի օգտագործել միջուկային զենք, եթե նրա «կենսական շահերը» վտանգվեն։ Միևնույն ժամանակ, ըստ Մակրոնի, այդ շահերի գնահատումը տեղի է ունենում ամբողջ Եվրոպայի պաշտպանության տեսանկյունից, ուստի «մենք պետք է ավելի հեռուն գնանք» և դիտարկենք բոլոր հնարավոր տարբերակները, հատկապես՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում շարունակվող պատերազմի լույսի ներքո։

«Ես կողմնակից եմ այս քննարկմանը, որը պետք է ներառի հակահրթիռային պաշտպանությունը, հեռահար կրակային համակարգերի, ինչպես նաև միջուկային զենքի կիրառման հնարավորությունը այն երկրների մասնակցությամբ, որոնք արդեն տիրապետում են դրան, և այն երկրների, որոնք իրենց տարածքում ունեն ամերիկյան միջուկային մարտագլխիկներ»,- ասել է Մակրոնը:

Նա կոչ է արել քննարկել բոլոր առկա միջոցները և հասկանալ, թե իրականում ինչն է օգնելու հուսալիորեն պաշտպանել Եվրոպան։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան կպահպանի իր դոկտրինի առանձնահատկությունները, սակայն պատրաստ է ավելի մեծ ներդրում ունենալ եվրոպական պաշտպանության գործում։

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Ֆրանսիան մնում է կառույցի միակ անդամը, որն ունի սեփական միջուկային զենքը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Փարիզն իր տրամադրության տակ ունի շուրջ 300 մարտագլխիկ։

Մակրոնը 2020 թվականին կոչ է արել «ռազմավարական երկխոսություն» սկսել «Եվրոպայի հավաքական անվտանգության մեջ ֆրանսիական միջուկային զսպման դերի» վերաբերյալ՝ փորձելով այդ հարցի շուրջ քննարկում բացել ամերիկյան միջուկային զենք ընդունող Գերմանիայի հետ։ Բեռլինն այն ժամանակ մերժել է նման քննարկման հնարավորությունը։ Փարիզն այս առաջարկը կրկնել է 2022 թվականին։

Ապրիլին Մակրոնը Ռուսաստանին անվանել էր «Եվրոպայի անվտանգության գլխավոր սպառնալիք»։

«Երբ մենք ունենք ագրեսիվ դարձած հարևան, հարևան, որն ունի բալիստիկ պոտենցիալ, միջուկային զենք, պարզ է դառնում, որ մենք պետք է ռազմավարական հայեցակարգ ստեղծենք հուսալի եվրոպական պաշտպանության համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ «Եվրոպան պետք է կարողանա իր դաշնակիցների հետ միասին պաշտպանել այն, ինչը թանկ է իր համար, անհրաժեշտության դեպքում՝ նաև միայնակ»։