Մեր քայլերը շատ հնարավոր պատերազմը հետաձգում են. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Պատերազմից անմիջապես հետո շատերն ասում էին, որ այն իշխանությունը, որ ի հեճուկս շատերի, նորից վստահության քվե ստացավ, չի կարողանալու մոտ ապագայում խաղաղություն ապահովել, բայց այսօր ակնհայտ է, որ այդ ուղղությամբ արվող քայլերը առնվազն հնարավոր պատերազմը հետաձգում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Խաղաղության գործընթացը սկսվել է և ինչ-որ արդյունք կարող է և ունենանք, եթե շարունակենք լավ աշխատել:
Այո, կարող եմ մեր դիրքորոշման հետ չհամաձայնել, բայց ես կարող եմ մեկ այլ բան ասել, կարող էր հիմա այնպիսի իրավիճակ լինել, որ Արցախում ընդհանրապես այդ երեխաները չլինեին: Իսկ այդ պարագայում ո՞վ կհամաձայներ կամ չէր համաձայնի, կասե՞ք ինձ: Մենք պետք է գնահատենք այն, ինչ ունենք այսօր: Ոչ մեկը չի ասում, որ ամեն ինչ գերազանց է, բայց քաղաքական գործիչների, Հայաստանի և Արցախի իշխանությունների աշխատանքը հենց ձեր ասածը բացառելն է: մենք մինչ այս պահը թե միջազգային, թե այլ հարցերով բավականին լավ առաջ ենք գնում»,- նշեց Սիմոնյանը:

ԱԺ նախագահի դիտարկմամբ՝  իշխանությունը երեխաներին պետք է խաղաղ երկիր թողնի։ «Որպես ժառանգություն՝ մենք պետք է թողնենք խաղաղ երկիր, որ երբ տղաները 15 տարեկան դառնան, ծնողները չմտածեն՝ ինչ անեն, որ երեխաները խուսափեն բանակ գնալուց, որ չմտածեն երկիրը լքեն»,- նշեց Սիմոնյանը՝ վստահեցրենելով՝ ամեն ինչ անելու են, որ  խաղաղ երկիր թողնեն երեխաներին։

Անդրադառնալով հարցին՝ ո՞րն է խաղաղությունը արցախցի երեխաների համար՝ արձագանքեց. «Նույնը, ինչո՞ւ եք տարբերակում արցախցի երեխա, հայաստանցի երեխա, երեխաներին պետք չի տարբերակել։ Առաջին հերթին դա արվում է արցախցի երեխաների համար, որ իրենք նույնպես ապրեն խաղաղ ու չմտածեն իրենց վաղվա օրվա մասին, չմտածեն, որ կարող է կրակոց կամ պայթյուն լինի, երբ իրենք խաղում են»։

Հարցին՝ Հայաստանի կառավարությունն ի՞նչ է անում աղքատությունը մեղմելու համար՝ Սիմոնյանը պատասխանեց, թե ՀՀ-ում աղքատության աստիճանը նվազում է, նույնիսկ միջազգային գործընկերներն են զարմացած Հայաստանի տնտեսական աճից։

Մանրամասները՝ տեսանյութում։