Թրամփը խոստովանել է, որ Պենտագոնի գաղտնի փաստաթուղթ է պահել իր մոտ․ CNN

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

ԱՄՆ դատախազությունը հայտնաբերել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տնից վերցրած գաղտնի փաստաթղթերից մեկի քննարկման ձայնագրությունը։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

2021 թվականի ամռանն արված ձայնագրության մեջ Թրամփը խոստովանում է, որ ունի Իրանի հնարավոր հարձակման մասին Պենտագոնի գաղտնի փաստաթուղթը։ Նախկին նախագահը պնդել է, որ փաստաթուղթը ստացել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլիից։

Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչը, մեկնաբանելով CNN-ի հրապարակումը, հայտարարել է, որ նման «արտահոսքերը» միայն նպատակ ունեն «սրելու լարվածությունը»։

«Արդարադատության նախարարության շարունակական միջամտությունը նախագահական ընտրություններին ամոթալի է, իսկ այս անհիմն հետաքննությունը պետք է դադարեցնի ԱՄՆ հարկատուների գումարները վատնել դեմոկրատների քաղաքական նպատակների վրա»,- նշել է նա:

2022 թվականին ՀԴԲ-ն Ֆլորիդայում Թրամփի Մար-ա-Լագոյի կալվածքից հայտնաբերել էր ավելի քան 300 փաստաթուղթ: Թրամփի նստավայրում ՀԴԲ գործակալների կողմից հայտնաբերված փաստաթղթերի ցանկը, ի թիվս այլ բաների, ներառել է նաև «հույժ գաղտնի» և «գաղտնի» մակագրությամբ փաստաթղթեր:

Տաթև Ֆռանգյան