Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացու կողմից բարձացված խնդիրը լուծվել է. դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանվել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը՝ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու հարցում։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Մասնավորապես, նա հայտնել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթների շրջանակներում արգելանք է դրվել իր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա։

Ըստ քաղաքացու՝ կատարողական վարույթների կարճման և դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու նպատակով իր պարտավորության չափով բռնագանձում կատարելու համար մոտ 10 օր առաջ համապատասխան դիմում է ներկայացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, մինչդեռ արգելանքը չի հանվել։

Բարձրացված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քննարկել է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավասու ներկայացուցիչների հետ։  Արդյունքում քաղաքացու բարձրացրած հարցը ստացել է լուծում։