ԱՄՆ-ն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում

Լուրեր

03.05.2024 | 16:27
Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա
03.05.2024 | 16:18
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ․ դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 16:07
ՀՀ գլխավոր դատախազի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.05.2024 | 16:07
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն Իրանում է․ քննարկվել է տարածաշրջանում իրավիճակը
03.05.2024 | 15:55
44-օրյայի ընթացքում պաշտոնյաների կանայք առևտուր էին անում որոշակի քաղաքներում, տհաճ է․ Գլխավոր դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 15:51
Բլինքենն ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ Միլլեր
03.05.2024 | 15:42
Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 15:33
Կոբախիձեն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխության փորձերին աջակցելու մեջ
03.05.2024 | 15:21
Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել
03.05.2024 | 15:11
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են վթարի ենթարկվել
03.05.2024 | 15:00
ՄԻՊ-ը՝ Տավուշում ոստիկանների կողմից անհամաչափ ուժի գործադրման, Վրաստանի վարչապետը՝ ԱՄՆ այցից հրաժարվելու պատճառների մասին․ ԼՈՒՐԵՐ
03.05.2024 | 14:53
Մարտի 1-ի գործով նոր փամփուշտներ են ներկայացվել․ Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 14:50
ԵՄ-ն Բաքվին լրացուցիչ 2 մլն եվրո կհատկացնի ականազերծման համար
03.05.2024 | 14:41
Brent տեսակի նավթի գինն աճել է
03.05.2024 | 14:37
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով. Գլխավոր դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական Վաշինգտոնը  արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ Վերջինս նշել է, որ ԱՄՆ-ն գոհ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։

«Ինչպես ասել է պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է ձեռք բերել։ Մենք բարձր ենք գնահատել վերջերս վարչապետ Փաշինյանի խաղաղությանը նվիրվածության համար և ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման քննարկման վերաբերյալ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս շաբաթվա վերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ, և մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի այս խնդիրները բանակցային սեղանի շուրջ լուծելու համար, այլ ոչ բռնության միջոցով։

Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն հավերժացնել անցյալի բռնությունը. կառուցողական երկխոսությունը՝ և՛ հանրային, և՛ մասնավոր, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություն և հույս: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին` կնքելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր», ասել է ամերիկացի պաշտոնյան:

Տաթև Ֆռանգյան