Կոբախիձեն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխության փորձերին աջակցելու մեջ

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին մեղադրել է երկրում հեղափոխության փորձերին աջակցելու մեջ։

«Ես խոսեցի Դերեք Շոլեի հետ և հայտնեցի իմ անկեղծ հիասթափությունը 2020-2023 թվականների երկու հեղափոխության փորձերի կապակցությամբ, որոնք իրականացվել են ԱՄՆ նախկին դեսպանի աջակցությամբ և արտաքին ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպությունների օգնությամբ»,- գրել է Իրակլի Կոբախիձեն X-ի իր էջում, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։

Շոլեն ԱՄՆ Պետքարտուղարության խորհրդական է, որը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Կոբախիձեի հետ։

Վրաստանի վարչապետը նաև նշել է, որ եթե այն ժամանակվա ջանքերը հաջողությամբ պսակվեին, այսօր Վրաստանում կբացվեր երկրորդ ճակատը։

«Բացի այդ, ես պարոն Շոլեին բացատրեցի, որ Պետքարտուղարության ներկայացուցիչների կեղծ հայտարարությունները «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ մեզ հիշեցնում են 2020-2023 թվականներին ԱՄՆ նախկին դեսպանի նմանատիպ կեղծ հայտարարությունները, որոնք այն ժամանակ ծառայում էին բռնության խրախուսմանը և հեղափոխական գործընթացների սուբյեկտների կողմից, որոնք գործում են օտարերկրյա ֆինանսավորմամբ։ Ես նաև պարոն Շոլեին բացատրեցի, որ այս ֆոնին հարաբերությունների վերագործարկումը պահանջում է հատուկ ջանքեր, որն անհնար է առանց արդար և բարեխիղճ մոտեցման։ Ես պարոն Շոլեին չեմ հայտնել իմ մտահոգությունը Նյու Յորքում ուսանողական ցույցերի դաժան ճնշումների վերաբերյալ»,- գրել է Վրաստանի վարչապետը։