Բլինքենն ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ Միլլեր

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, թեև նա ճանապարհորդում է աշխարհով մեկ տարբեր երկրներով, «դա այն հարցն է, որի մասին նրան պարբերաբար զեկուցում են», փոխանցում է Գրուզիա օնլայնը։

«Սա դեռևս օրինագիծ է, և ես չեմ պատրաստվում մեկնաբանել կոնկրետ պատասխանները, որ կարող ենք տալ, բայց կարծում եմ, որ մենք բավականին պարզ հասկացրել ենք, թե որքան լրջորեն ենք վերաբերվում այս հարցին և որքանով ենք մտահոգված»,- ասել է Միլլերը։

Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն անհանգստացած է և դատապարտում է պետական պաշտոնյաների կողմից օրենսդրությունը և հակաարևմտյան հռետորաբանությունը պաշտպանելու համար օգտագործվող կեղծ նարատիվները։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մտահոգություն են հայտնել «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնության հետ կապված։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս որոշումն անվանել է Վրաստանի եվրոպական ապագայի «սաբոտաժ»։

Ապրիլի 15-ից Թբիլիսիի կենտրոնում բազմամարդ բողոքի ցույցեր են ընթանում «ռուսական օրենքի» դեմ։ Ոստիկաններն ընդդեմ ցուցարարների պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, նաև այլ հատուկ միջոցներ են կիրառել։