Քննիչներին յուրային դարձնելու փո՞րձ, թե՞ կադրերի խնդրի լուծում․ գործադիրը բարձրացնում է քննիչների աշխատավարձը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Հայաստանի իշխանությունները որոշել են բարձրացնել քննիչների աշխատավարձերն ու հավելավճարները՝ քննչական մարմիններից կադրերի հոսքը կառավարելի դարձնելու, քննիչների թվակազմը ավելացնելու և այդ միջոցով վերջին տարիներին ավելացած ծանրաբեռնվածությունը մեղմելու համար։

Կառավարությունը հաստատել է Արդարադատության նախարարության «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումները, Ազգային ժողովն էլ առաջին ընթարցմամբ ընդունել է փոփոխությունները։

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ՝ քննիչների աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտություն կա, բայց դա պետք է արվի համակարգը զտելու և նոր կադրեր բերելու համար։

«Համակարգում չեն կարող աշխատել նրանք, ովքեր նախկինում հանցավոր գործունեություն են իրականացրել, պարտակել են հանցագործությունները, հովանավորել են կոռուպցիան և շարունակում են այսօր ևս աշխատել ու տարբեր կարգավիճակներ ունեն համակարգում»,- ասում է իրավապաշտպանը։

2020 թվականին Քննչական կոմիտեի վարույթում քննվել է 32 հազարից ավելի գործ, անցած տարի՝ գրեթե կրկնակի ավելի՝ մոտ 60 hազար։ Մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը 2022 թվականի ընթացքում կազմել է 111 վարույթ՝ նշված է Արդարադատության նախարարության փոփոխության հիմնավորման փաստաթղթում:

Նինա Կարապետյանցը սխալ է համարում աշխատանքի ռիսկայնությունն աշխատավարձի հետ համարժեք նժարի վրա դնելը։ Իրավապաշտպանի կարծիքով՝ քանի դեռ համակարգը լյուստրացիայի չի ենթարկվել, իշխանությունների այս նախաձեռնությունը դիտարկվելու է որպես քննիչներին յուրային դարձնելու, հարկատուների փողերով «լավամարդ» լինելու գործընթաց։

«Այո, կան իսկապես շատ ռիսկային մասնագիտություններ, բայց դրանք միայն եկամուտով չեն կարող ծածկվել։ Քննիչ լինելը բիզնես չէ և չպետք է վերածվի բիզնեսի»,- նշում է նա։

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Այս տարի Քննչական կոմիտեի 975 քննիչների աշխատավարձի բարձրացման համար, նախնական հաշվարկով, անհրաժեշտ է ավելի քան 3 մլրդ 100 միլիոն դրամ՝ նշում են նախարարությունից։ Քննիչների աշխատավարձը բարձրանում է նույնքան, որքան տարեսկզբին կառավարության նախաձեռնությամբ ավելացել է դատախազների վարձատրությունը։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանի դիտարկմամբ՝ օրենքի փոփոխությունը թույլ կտա պակասեցնել համակարգից կադրերի արտահոսքը, քանի որ մասնավոր ոլորտը լավ մասնագետի համար ավելի գրավիչ է։

«Եթե նայենք հեղափոխությունից հետո վիճակագրությունը, թե փաստաբանական համայնքը որքանով համալրվեց քննիչներով, դատավորներեով, մենք կհասկանանք, որ ռիսկ մեծ էր։ Այսինքն՝ հեղափոխությունից հետո, երբ, ըստ էության, ասացինք՝ վե՛րջ, կոռուպցիան ավարտվել է և այլևս տաբու է կոռուպցիան, մենք տեսանք, որ լավ մասնագետները քննչական ոլորտում աշխատող, փաստաբանական ոլորտում աշխատող, դատական իշխանությունում աշխատող դատավորները գնացին մասնավոր սեկտոր՝ փաստաբանական համայնքը համալրելու, մանավանդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ էության, փաստաբանը լավ է վարձատրվում և, միևնույն ժամանակ, չունի այն մեծ պատասխանատվությունը, որն ունեն քննիչները, դատավորները»,- ասում է պատգամավորը։

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը, այնուհանդերձ, կարծում է, որ աշխատավարձի բարձրացումը չէր այն առաջնահերթ քայլը, որը պետք է կատարվեր արդարադատության համակարգի առողջացման համար։

«Նախ պետք է տրվեր քաղաքական գնահատական, թե ինչն էր մեզ համար անընդունելի արդարդատության համակարգում այս ամբողջ 30 տարվա կտրվածքով, երկրորդ խնդիրը՝ պետք է հեռացվեին այն մարդիկ, ովքեր բացառապես դերակատարություն են ունեցել հանցավոր որոշումներ կայացնելու, հանցավոր գործունեություն իրականացնելու գործում, ոչ միայն քննիչների շրջանում, այլև արդարադատության մնացած բոլոր համակարգերում»,- նշում է Նինա Կարապետյանցը։

Արդարադատության նախարարությունը, այդուհանդերձ, հիմնավորում է, որ այս քայլով իրականացնում է սոցիալական արդարություն, որը Հայաստանի հիմնարար նպատակ-արժեքներից մեկն է՝ աշխատանքային գործունեության համար արդար վարձատրություն սահմանելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ալիս Հարությունյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: