Բաքվի նոր խաղաթուղթը. առևանգված հայ զինվորները` ադրբեջանցի հանցագործների դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
25.06.2026 | 20:31
Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
25.06.2026 | 20:25
Առաջադրվել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնում. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:13
Ընտրական ցենզ սահմանելու փոփոխություններն օրինական ու սահմանադրական չեն․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ըմբռնում կա, որ առաջիկա շաբաթներին կալանավորվածներն ազատ կարձակվեն։ Ես նաև ընդգծեցի փոխըմբռնումը պաշտպանելու անհրաժեշտությունը, որ այն զինվորները, ովքեր պարզապես մոլորվել և մյուս կողմ են անցել, կշարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով»․ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այս հայտարարությունից անցել է ավելի քան երկու շաբաթ, բայց գերիների վերադարձ տեղի չի ունեցել։ Ավելին՝ դրանից հետո՝ մայիսի 26-ին ադրբեջանական զինված խումբը հատել է Հայաստանի սահմանն ու առևանգել մարտական հենակետեր սնունդ մատակարարող զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցող Սուրեն Պապիկյանն այսօր չպատասխանեց այս խնդրի շուրջ լրագրողների հարցերին։

«Պաշտոնական հաղորդագրությամբ ամբողջությամբ ներկայացված է»,- ասաց Պապիկյանը։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հենակետեր սնունդ տեղափոխող ավտոմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈԻ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե, իբր, դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացվել, այնինչ Հայաստանի ռազմական գերատեսչությունից ասում են՝ երկու զինծառայողները դիվերսիոն նպատակ չէին կարող ունենալ․ նրանցից մեկին ամրակցված զենքը մեքենայում է եղել։

«Ադրբեջանական գործելակերպին հատուկ է հայ քաղաքացիական անձանց և զինվորականներին առևանգելը, և սեփական հասարակությանն ու միջազգային հանրությանը նրանց որպես դիվերսանտներ կամ ահաբեկիչներ ներկայացնելը»,- ընդգծում է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այս տարբերակով ուզում է վերադարձնել սեփական դիվերսանտներին, որոնք մեկ ամիս առաջ են հատել ՀՀ սահմանը։ Բաքուն պնդում է՝ զինվորները ոչ թե մոլորվել են անբարենպաստ եղանակի պատճառով, այլ հայկական կողմը գերեվարել է նրանց։ Մինչդեռ ադրբեջանցի զինծառայողներից մեկը մեղադրվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար, մյուսը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու և ռազմամթերք փոխադրելու համար։

«Այս պարագայում նաև լրացուցիչ շարժառիթ ունի Ադրբեջանը, այն է՝ սեփական դիվերսանտներին ստանալ առևանգված հայ զինծառայողների դիմաց և ժամակավորապես առկախել հայ գերիների հայրենադարձությունը, ինչն օգտագործվում է որպես լծակ ՀՀ իշխանությունների վրա՝ քաղաքական օրակարգում ներառված խնդիրները հօգուտ Ադրբեջանի լուծելու նպատակով, իհարկե, այլ գործիքներ և ճնշման մեթոդներ գործադրվում են, սա լրացնող, ածանցյալ բնույթի գործիք է»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձ հենց այնպես տեղի չի ունենա։ Սահակյանի համոզմամբ՝ դա կապված է Ադրբեջանի քաղաքական իշխանության պահանջների բավարարման հետ, օրինակ, ականապատ քարտեզների տրամադրում, հայկական բնակավայրերի հայաթափում ու տեղահանում, տարածքային զիջումներ ու այլ պահանջներ, որոնց մասին պաշտոնական Բաքուն որպես առաջնահերթություն է խոսում։ Սահակյանը չի բացառում՝ եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունները լավացնելու համար Ադրբեջանը, հնարավոր է, գերիների հայրենադարձում իրականացնի, բայց ոչ բոլորին։

Մինչ հայ զինվորներին առևանգելու դեպքը՝ Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել ադրբեջանցի դիվերսանտների խնդրին՝ չբացառելով նրանց գերիների հետ փոխանակման տարբերակը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը վերահաստատել էր, որ ադրբեջանցի զինվորները ոչ թե մոլորվել, այլ գիտակցված են հատել ՀՀ սահմանը։

Մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը երեկ հրատապ տարբերակով դիմել է Ստրասբուրգի դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի խոսնակ Հասմիկ Սամվելյանն ասաց, որ դատարանից պատասխան դեռ չեն ստացել։ Նրա խոսքով՝ դատարան են դիմել զինծառայողների կյանքի իրավունքների պաշտպանության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան