Ինչ փորձաքննություններ են նշանակվել Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով 

Լուրեր

26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է որպես Գայանե Հակոբյան) միջև մայիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում  նշանակվել են դատաբժշկական, դատաքրեագիտական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Քննչական կոմիտեից։ 

Համալիր փորձաքննություն նշանակվում է, երբ վարույթի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզումը հնարավոր է միայն տարբեր բնագավառներում հատուկ գիտելիքների և հմտությունների կամ հետազոտության տարբեր բնագավառների մեթոդիկաների միաժամանակյա կիրառման հիման վրա, այս փորձաքննությունների եզրակացությունները ստանալը պրակտիկայում բավականին երկար է տևում։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ազգուշ Մարտիրոսյանին մեղսագրվող՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մասը դեպքից շուրջ 1 շաբաթ անց  արդեն անջատվել ու ուղարկվել է դատարան, կարելի է եզրակացնել, որ նշանակված համալիր  փորձաքննություններով պարզման ենթակա հանգամանքները ենթադրյալ առևանգման դրվագին չեն վերաբերում։

Հիշեցնենք, որ  մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը  իրավապահներին հայտնել է, որ Վերաքննիչ դատարանի դիմացով անցնելիս է եղել, երբ հանդիպել է 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին, որոնցից մի կին մոտեցել է իրեն, առաջարկել նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Ըստ իրավապահների հաղորդագրության՝ երբ Աշոտ Փաշինյանը նստել է մեքենան, կինը սկսել է այն վարել, ապա խոսել է 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից, և տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Գայանե Հակոբյանն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե՝ ոչ: Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ Աշոտ Փաշինյանը մեքենայից դուրս է նետվում։ Փաշինյանը նաև հայտնել է, որ մեքենայից դուրս գալուղց հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք:

Հայտնի է նաև, որ Փաշինյանը  վնասվածք է ստացել ու միջադեպից հետո դիմել բուժօգնության։

Դեռևս նախքան Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ մասը վարույթից անջատվելն ու գործը դատարան ուղարկելը հարցում էինք ուղարկել Քննչական կոմիտե՝ փորձելով պարզել,թե միջադեպի հետեւանքով ի՞նչ աստիճանի մարմնական վնաստվածներ է ստացել Աշոտ Փաշինյանը։ Այս հարցին  ի պատասխան Քննչական կոմիտեից  միայն հայտնել են, թե ինչ տեսակի փորձաքննություններ է նշանակվել գործով՝  հիմնավորելով, թե հայցվող տեղեկությունը քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալ է  պարունակում։ 

Հարցրել էին նաև, թե արդյոք քրեական վարույթի շրջանակներում Աշոտ Փաշինյանից և ձերբակալված անձանցից վերցվել են մազի, մեզի, արյան փորձանմուշներ, պարզվե՞լ է արդյոք վերջիններիս՝ ալկոհոլի կամ թմրամիջոցի ազդեցության տակ գտնվել չգտնվելու հանգամանքը, ինչին  նույնպես պատասխան չի տրվել։

Այնուամենայիվ, Factor.am-ի հետ զրույցում Ազգուշ Մարտիրոսյանի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանն ասաց, որ դատարան ուղարկված գործում առկա չեն տվյալներ Աշոտ Փաշինյանի կամ Ազգուշ Մարտիրոսյանի մազի, մեզի կամ արյան փորձանմուշներում թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի,  ալկոհոլի /էթիլ սպիրտի/ առկայության հանգամանքի պարզելու ուղղությամբ փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ։

Նկատենք, որ թե հանրային տիրույթում միջադեպից հետո լայնորեն քննարկվել է այն հարցը, որ զոհված զինծառայողի մայրը Աշոտ Փաշինյանին տեսնելիս կարող էր ծանր հոգեկան ապրումներ ունենալ՝ Քննչական կոմիտեից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ կնոջ հուզական վիճակը պարզելու նպատակով որևէ փորձաքննություն չի նշանակվել։

Քննչական կոմիտեից խնդրել ենք հայտնել նաև, թե վարույթի շրջանակներում ինչ իրավական գնահատական է տրվել Աշոտ Փաշինյանին մեքենայով, ենթադրաբար, հարվածելու հանգամանքին, որի վերաբերյալ նա ցուցմունք է տվել։ Խնդրել ենք հայտնել նաև, թե Աշոտ Փաշինյանի ցուցմունքն առ այն, որ Գայանե Հակոբյանն իրեն ասել է,  որ «իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի՝ առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել,թե ոչ» վարույթի շրջանակներում այլ փաստական հանգամանքներով հաստատվե՞լ է, և ի՞նչ գնահատական է տրվել այդ ենթադրյալ արարքին։ Խնդրել ենք հայտնել նաև, թե ըստ Աշոտ Փաշինյանի ցուցմունքի՝ կոնկրետ ի՞նչ հանգամանքն է պատճառ դարձել վերջինիս՝ մեքենայից դուրս ցատկելու։ Այս տեղեկությունները ևս չեն տրամադրվել՝ պատճառաբանությամբ, որ վարույթի հրապարակման ոչ ենթակա տվյալներ են։

Արաքս Մամուլյան