Մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը մինչ օրս չի կիրառվել սարքեր չլինելու պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը կգործի հունիսի 1-ից։ Իրավապահները լիցենզավորված հատուկ սարքի միջոցով են ստուգելու ապակիների լուսաթափանցելիությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս օրենքն ընդունվել է ավելի վաղ, սակայն չի գործել համապատասխան սարքեր չունենալու պատճառով․ «Այս օրենքը որևէ բացառություն չունի, ազդում է նաև ծառայողական ավտոմեքենաների վրա։ Կա ԵԱՏՄ համապատասխան ակտ, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը, և ընդունելի է համարում մգեցվածության ստանդարտ չափը։ Մենք ավելի վաղ ունեինք օրենքը, սակայն չունեինք հստակ ստանդարտացված սարքեր, որոնք թույլ կտային կողային ապակիների լուսաթանցելիության աստիճանը ստուգել։ Նորմա՞լ կլիներ, եթե մեր ծառայողները տուգանեին՝ մգեցվածության մասին սուբյեկտիվ կարծիք ունենալով։ Մենք հստակ ապացուցահեն փաստ չունեինք, որ ցույց կտայինք քաղաքացուն և կունենայինք այնպիսի ակտեր, որոնք հիմնված կլինեին սուբյեկտիվ ընկալումների վրա»։

Ոստիկանությունը, փոխնախարարի խոսքով, սարքերը ձեռք է բերել իրականացվող բարեփոխումների շրջանակում։

«Գաղտնիք չէ, որ Ոստիկանությունը միշտ չէ ժամանակակից միջոցներով հագեցված եղել։ Այս սպառազինության թարմացումները գլոբալ առումով սկսվեցին Ոստիկանության բարեփոխումների շրջանակում։ Քանի որ սկզբնական շրջանում ամբողջ Հանրապետության շրջանում չունեինք այդ սարքերից, տրամաբանական չէր լինի, եթե Երևանում տուգանեինք քաղաքացուն, Կոտայքում՝ ոչ»,- նշեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։