2022 թ․-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ կազմել է շուրջ 1 մլրդ․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
Բոլորը

ԱԺ հանձնաժողովներում մեկնարկել են բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումները։

«Անցած տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքի իրական աճը եղել է 12,6 տոկոս, որը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, 4-րդ ցուցանիշն է աշխարհում, և այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է՝ կազմելով 12,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ»,- Այս մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ներդրումների վերաբերյալ նախարարը նշեց, որ անցած տարի, ըստ միջանկյալ տվյալների, եղել է 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար, որը մեր համախառն ներքին արդյունքի 5,13 հարյուրերորդական տոկոսն է:

«Հիշեցնեմ, որ մեր Կառավարության թիրախը եղել է 6 տոկոս, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25 տոկոս. հիմա միջանկյալ տվյալներով 21,7 տոկոս է, բայց հաշվի առնելով, որ վերջնական տվյալներն էապես ավելի բարձր են լինում, քան միջանկյալ տվյալները՝ կարծում եմ՝ բավականին մոտ կլինենք Կառավարության դրած թիրախին, որը նշանակում է՝ այն տնտեսական քաղաքականությունը, որը մենք նպատակ են դրել վարելու, այսինքն՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարել ներդրումների վրա հիման վրա տնտեսական աճի, իրականացվում է»,- նշեց Քերոբյանը:

Նախարարը հրապարակեց աշխարհում տնտեսական աճ գրանցած երկրների անունները, որոնք առաջին եռյակում են. դրանք են՝ Գայանան, որի տնտեսական աճը պայմանավորված է նավթի արտահանմամբ, ապա Ֆիջին և Սենթ Լուչիան, որտեղ աճը պայմանավորված է զբոսաշրջության վերականգնմամբ ու զարգացմամբ: 4-րդը տեղում Հայաստանն է, 5-ում՝ Իռլանդիան, և վերջինս, ըստ Քերոբյանի, միակ զարգացած երկիրն է, որտեղ գրանցվել է նման բարձր տնտեսական աճ:

Մանրամասները՝ տեսանյութում։