Միլանի ֆուտբոլային ճամբարը՝ Հայաստանում. Ամերիաբանկի և գործընկերների նվերը մարզաբնակ պատանիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Հայաստանի մարզերից 160 պատանիներ այս օրերին մարզվում են Միլանի ակադեմիայի աշխարհահռչակ մարզիչների մոտ՝ Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ։ Պատանի մարզիկներին նման հնարավորություն է ընձեռել Ամերիաբանկը, որի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը։

«Այս նախաձեռնությունն իրականում բավականին մեծ սոցիալական բնույթ ունի, որպեսզի ցույց տա, թե ինչպես մենք բոլորս միասին մեր միասնականությամբ և մեր հավատով, կարծրատիպերը կոտրելու առումով, որ չենք կարող լինել թիմային, միավորվել ճիշտ ժամանակին և հաջողության հասնել․ սա այդ կարծրատիպը կոտրելու մի քայլ է, և կարծում ենք՝ այդ ամենը դրական ազդեցություն կունենա այս փուլում 160 երեխայի համար»,- Միլանի ակադեմիական ճամբարի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։

Ամերիաբանկի բարեգործական այս նախաձեռնության շուրջ համախմբվել են Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «Տաշիր» ընկերությունների խումբը։  Վերջինս  Հայաստանում ֆուտբոլի զարգացմամբ զբաղվում է դեռևս 2018 թվականից։

«Շնորհակալ ենք կազմակերպիչներին, շատ ուրախ ենք, որ մենք մասնակցում ենք այս միջոցառմանը, ցանկալի կլիներ, որ նմանատիպ միջոցառումներ շատ լինեին, որովհետև սա աննախադեպ էր ՀՀ ֆուտբոլի համար և միշտ ուրախ կլինենք մասնակից ու աջակից լինել նմանատիպ միջոցառումներին»,- ընդգծում է «Տաշիր» ընկերությունների խումբ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը:

Ճամբարին մասնակցում են 11-15 տարեկան այն տղաներն ու աղջիկները, որոնք խաղում են մարզերի ակումբներում, մասնակցել ու աչքի են ընկել Հայաստանի առաջնություններում և խաղային իրենց դիրքերում լավագույնն են։ «Այսօր խփենք վաղվա գոլը» կարգախոսով միջազգային ճամբարը 160 մասնակիցների  համար կարող է ուղեգիր դառնալ դեպի մեծ ֆուտբոլ։ «Սյունիք» ակումբում խաղացող 15-ամյա Ստյոպա Թումանյանը, որ  մինչ այս հասցրել էր հայտնվել ՀՖՖ-ի ուշադրության կենտրոնում, այժմ հնարավորություն ունի իտալացի մարզիչների մոտ հղկելու իր ֆուտբոլային որակները։ Վստահ է, որ դառնալու է աշխարհահռչակ ֆուտբոլիստ։

«Այստեղ մենք շատ բաներ կսովորենք, մարզիչներն Իտալիայից են եկել, և շատ բաներ կան, որ Հայաստանում դեռ հայտնի չեն, իսկ մենք կբացահայտենք ադ ամեն ինչը մարզիչների շնորհիվ։ Այս նախաձեռնությունն ինձ կօգնի, որպեսզի ես ավելի շատ բաներ իմանամ, իմ նպատակի համար մեկ քայլ առաջ գնամ ու ավելի մոտենամ իմ նպատակի իրականացմանը»,- ընդգծում է Ստյոպա Թումանյանը։

Դառնալ հայտնի ու սիրված ֆուտբոլիստ, խաղալ ֆուտբոլային հայտնի ակումբներում, աշխատել պրոֆեսիոնալ մարզիչների հետ․ պատանիներն այս ակնկալիքներով են մասնակցում երկշաբաթյա ճամբարին։

Իտալիայից ժամանած մասնագետներին միացել են նաև ՀՖՖ-ի չորս մարզիչներ․ սա հրաշալի հնարավորություն է նաև փորձի փոխանակման տեսանկյունից։ Իտալացի մարզիչները խոստովանում են՝ մասնակիցներին 10 օրում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ դարձնել չեն կարող, բայց ճամբարի հիմնական նպատակն է նրանց սովորեցնել՝ ինչպես զարգանալ ու գնալ դեպի մեծ ֆուտբոլ։  Գլխավորը, որ սովորեցնում են  պատանի մարզիկներին, երբեք չհանձնվելն է։

«Երկար տարիների մանկապատանեկան ճամբարների փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ դաշտերն ու ակադեմիան ապշեցուցիչ են, երեխաները ոգևորված ու խանդավառ են, որը մեզ էլ է ոգեշնչում։ Մեծապես վայելում ենք նրանց հետ աշխատանքը։ Շնորհակալություն եմ հայտնում Ամերիաբանկին, հովանավորներին ու ՀՖՖ-ին։ Ճամբարի ընթացքում բոլոր մասնակից երեխաներին մտադիր ենք լիարժեք գիտելիք ու հմտություններ տալ ֆուտբոլի վերաբերյալ»,- ասում է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մարզիչ Կլաուդիո Զոլան։

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում մարզվել է շուրջ 200․000 պատանի տարբեր երկրներից։ Հայաստանում ճամբարն անցկացվում է երկու հերթափոխով՝ մայիսի 28-ից հունիսի 7-ը, յուրաքանչյուր խումբ մարզվելու է 10 օր։

Միջազգային ճամբարի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի վերջում աշխարհահռչակ ֆուտբոլիստների մակագրությամբ շապիկը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի համակարգող և կազմակերպիչ Լուկա Ամադեսին նվիրեց Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանին՝ հույս հայտնելով, որ այդ մակագրությունների կողքին կավելանա նաև հայ ֆուտբոլիստի մակագրություն։ Իսկ բանախոսների մակագրությամբ գնդակն էլ բաժին հասավ լրագրողներից մեկին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան