Մեկնարկել է Սահմանադրական դատարանում ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիրը

Լուրեր

06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում պաշտոնապես մեկնակրել է «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագիրը, որը միտված է Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը, Բարձր դատարանի ներքին ընթացակարգերի բարելավմանը և հանրային հաշվետվողականության բարձրացմանը։ Ծրագրի տևողությունը 18 ամիս է։ Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի մեկնարկի պաշտոնական միջոցառմանը մասնակցել են պետական բարձրաստիճան պաշտոնյաններ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ․ տեղեկացնում են ՍԴ-ից։

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ողջունելով հյուրեին շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին՝ ինչպես բարեփոխումերի ծրագրին աջակցելու, այնպես էլ Սահմանադրական դատարանի և Դեսպանության միջև ձևավորված օրինակելի գործընկերության և բարեկամության համար։

«Ժողովրդավարությունը և իրավունքի գերակայության ապահովումը շարունակական աշխատանք է, և որոշ իմաստով դա պետության և հասարակության յուրօրինակ հանձնառությունն է համընդհանուր ճանաչում ունեցող արժեքների համակարգին։ Չնայած այսօր առկա համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների ու իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված օրակարգը։

Այսօր, ինչպես իմ գրեթե բոլոր ելույթներում, չեմ կարող չանդրադառնալ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դրսևորումներին, ինչպես նաև արդեն հինգ ամսից ավել շարունակվող Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքով արցախահայության առջև ծառացած խնդիրներին: Կարծում եմ, որ այս տարածաշրջանային զարգացումների համատեքստում այսօր առավել քան կարևոր է, որ մեր Հանրապետության դատաիրավական ոլորտի մարմինները պատշաճ իրականացնեն սահմանադրորեն իրենց վերապահված գործառույթները՝ դրանով միմիայն ուժեղացնելով անկախ, ժողովրդավար ու ինքնիշխան հանրապետության սահմանադրական փիլիսոփայությունը և արժեբանական հիմքերը », ասել է Բարձր դատարանի նախագահը։

Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը կարևորել է, որ Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ առումով, պետությունը հետևողական է՝ առաջ շարժվել ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով։ «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի իրավական ինստիտուտներին՝ ժողովրդարական գործընթացների իրականացման գործում, ինչի վրա հիմնաված է նաև այս ծրագիրը», նշել է դեսպան Սխերմերսը։

Ծրագրի իրականացման պատասխանատու՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանի խոսքով, մեծ պատասխանատվությամբ են ստանձնել ծրագիրը կյանքի կոչելու պարտավորությունը և անելու են հնարավորը՝ այն արդյունավետ իրականացնելու համար։

«Մեզ համար էական է, որ Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ զարգացման այն կարիքները, որոնք նախանշվել էին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացված մեր նախորդ ծրագրում և արտացոլվել են այս ծրագրում, առավելագույն արդյունավետությամբ բավարարվեն», նշել է Լուսինե Հակոբյանը։

Սահմանադրական դատարանի նախագահն ընդգծել է, որ ինստիտուցիոնալ կարողությունների ու հնարավորությունների իմաստով ամուր, մշտապես զարգացում ապրող սահմանադրական դատարանը նաև ժողովրդավարության անշրջելիության ապահովման և թվային ժամանակաշրջանում սահմանադրական իրավունքների անխափան իրացման կարևորագույն երաշխիք է։