ՌԴ-ն չի կատարում իր պարտավորությունները՝ անկախ եվրոպացիների միջնորդությունից․ ԻՔՄ

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

2022թ․ հոկտեմբերի 7-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան- Մակրոն-Միշել – Ալիև քառակողմ հանդիպումից հետո շրջանառվում է թեզ, թե եվրոպական ֆորմատով բանակցությունների պատճառով է, որ Ռուսաստանն անպատասխան է թողնում Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանական ոտնձգությունները, և որպեսզի Ռուսաստանը նորից սկսի կատարել իր պարտավորությունները Հայաստանի ու Արցախի հայերի նկատմամբ, պետք է հրաժարվել եվրոպացիների միջնորդությունից։

Բայց փաստերն ապացուցում են հակառակը։ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերին, Ադրբեջանը գրավել էր Արցախի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը, իսկ 2021թ․ մայիսին ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ապա նոյեմբերին հարձակվել Իշխանասարի ուղղությամբ՝ հայկական դիրքերի վրա։ Բոլոր այս դեպքերը Ռուսաստանի կողմից որևէ պատշաճ արձագանքի չարժանացան, դրանցից ոչ մեկով Ռուսաստանը չկատարեց իր պարտականությունները։

Միայն այդ դեպքերից հետո 2021թ․ դեկտեմբերին Հայաստանը գնաց Բրյուսելում ԵՄ հովանու ներքո առաջին բանակցություններին։

Այսպիսով՝ Ռուսաստանն ավելի շուտ է սկսել չկատարել Հայաստանի ու Արցախի հայերի պաշտպանության հանդեպ իր պարտավորությունները, քան ակտիվացել է եվրոպական միջնորդությունը:

Թեև ի՞նչ դաշնակցային հարաբերությունների մասին է խոսքը, եթե դեռ 10 տարի առաջ ՌԴ-ն Ադրբեջանին մի քանի միլիարդ դոլարի հարձակողական զենք էր մատակարարում։

Մանրամասները՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» պատրաստած տեսանյութում։