ՊԵԿ-ը նախաձեռնել է Գյումրիում բեռնաթափման լրացուցիչ ծառայությունների մատուցման հայտ-առաջարկների հավաքագրման գործընթաց

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվի առնելով ավտոմեքենաների ներմուծման ծավալների շարունակական աճն ու ՀՀ Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում, գտնվող տարածքի գերծանրաբեռնված իրավիճակը, ՊԵԿ-ը նախաձեռնում է նշված հասցեում՝ շուրջ 1 հա տարածքում, բեռնաթափման լրացուցիչ ծառայություններ մատուցելու նպատակով, հետաքրքրված անձանցից հայտ-առաջարկների հավաքագրման գործընթաց․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

«Մասնավորապես, Կոմիտեն առաջարկում է ԱԱՀ հարկման համակարգում գործունեություն իրականացնող հետաքրքրված անձանց` ՊԵԿ ներկայացնել վերոնշյալ տարածքի մաքսային հսկողության գոտու պայմաններին համապատասխան կարգի բերման և կահավորման, ծառայության մատուցման պայմանների վերաբերյալ մանրամասն առաջարկներ՝ ծառայությունների մատուցման նվազագույն շահավետ ժամկետի նշումով։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ առաջարկների քննարկման ժամանակ հաշվի են առնվելու հետևյալ պայմանները․

• տարածքի կարգաբերման ու կահավորման սեղմ ժամկետները,
• օրական աշխատաժամանակի տևողությունը, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին ծառայությունների մատուցման պատրաստակամությունը,
• օրական բեռնաթափման ծավալները,
• ծառայության գինը:

Ընտրված մասնակիցը պարտավոր է.

• Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տրանսպորտային միջոցները բեռնարկղերից բեռնաթափման համար ապահովել առնվազն 2 (երկու) հատ ամբարձիչ՝ յուրաքանչյուրը 3.5-ից 5 տոննա բեռնվածքի հզորությամբ:
• Ապահովել ամբարձիչի վարորդների, բանվորների և այլ ծառայություն մատուցողների միջև, աշխատանքային պրոցեսում հեռահար կապ հաստատելու և բեռնաթափման աշխատանքները կոորդինացնելու ու արագ ուղղորդելու համար, առնվազն 3.5 կմ շառավիղ ունեցող ներքին կապի շարժական միջոց:
• Ապահովել աշխատանքների իրականացման գործընթացի ապահովագրության պարտադիր պահանջ:
• Ապահովել ծառայությունների մատուցման ժամանակ մարդու կյանքի և առողջության անվտանգության ապահովման, ինչպես նաև ծառայություն մատուցողներին տարածքում գտնվող այլ անձանցից զանազանելու և պատշաճ տեսքով ներկայանալու նպատակով՝ համազգեստ, գլխարկ, սաղավարտ, ձեռնոց, կոշիկ, աշխատանքային արտահագուստ, անվանական քարտ:

Հայտերի ուսումնասիրման արդյունքում ընտրված կազմակերպության կողմից հայտում նշված պայմաններին համապատասխան ծառայությունների չմատուցման կամ ոչ պատշաճ որակով մատուցման դեպքում, Պետական եկամուտների կոմիտեի կողմից միակողմանի դադարեցվելու է վերջինիս հետագա գործունեությունը նշված տարածքում և ընտրվելու է հայտ ներկայացրած մեկ այլ կազմակերպություն։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մայիսի 26-ն է:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ․ փոստին»,- ասված է հաղորդագրությունում։