Դիտարկվել են Շուշանավանքի վերականգնման և Երվանդաշատ քաղաքատեղիի պեղման աշխատանքները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ բնակատեղի և Սուրբ Շուշանավանք եկեղեցի․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հին Երվանդաշատը գտնվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանագոտում: Խորհրդային տարիներին այդ տեղանքներում հնագիտական ուսումնասիրություններ չեն կատարվել, և միայն կարճատև այցերի և աղբյուրագիտական տվյալների հիման վրա է որոշվել պատմական Երվանդաշատի տեղը։ Հնագիտական և հետախուզական պեղումներ Երվանդաշատ և Բագարան գյուղերի տարածքներում իրականացվել են 2005-2012 թթ. ՀՀ ԳԱԱ կողմից՝ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի ղեկավարությամբ։ Հիմնական պեղվող հուշարձանը եղել է Երվանդ արքայի հիմնադրած որսորդական պալատը։

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցի ընթացքում ծանոթանացել են սահմանամերձ Երվանդաշատ քաղաքատեղիի ներկա վիճակին, ուսումանասիրել պահպանված ավերակները և դիտարկել հետագա պեղումների հնարավորությունը: Սահմանամերձ փակ գոտում գտնվելը նպաստել է հուշարձանի պահպանմանը: Ըստ դիտարկման արդյունքների՝ առկա են կացարանների պատերը, սենյակները և կարասները: Պեղումներից հետո կարասային սրահների ոչ բավարար ամրակայման հետևանքով դրանք հայտնվել են ոչ պատշաճ վիճակում: Խնդիրներին լուծում տալու նպատակով առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն:

Հաջորդ հուշարձանը ՀՀ Արմավիրի մարզի Բագարան գյուղի մոտ գտնվող Սուրբ Շուշանավանք եկեղեցին էր, որը թվագրվում է 10-րդ դարասկզբով` կառուցված Աշոտ Բագրատունու օրոք: Վեցախորան եկեղեցու հարավարևմտյան խորանին կցված կառույցներից պահպանվել են քառախորան եկեղեցու արևմտյան և հյուսիսային խորանների միացման հանգույցը և վեցխորան եկեղեցու հարավային պատին կցված հինգ աստիճաններով գաղտնուղու թաղի հյուսիսային հատվածը։ Եկեղեցու գլխավոր` արևմտյան կամարակապ մուտքն այժմ փակված է կոպտատաշ շարվածքով։ Թե΄ արևմտյան, և թե΄ հարավարևմտյան մուտքերի ձախակողմյան մասում պահպանվել են կամարակապ շքամուտքի որմնասյուները։

Մասնագիտական խումբը դիտարկել է եկեղեցու վերականգնման հնարավորությունը՝ հաշվի առնելով տեղադիրքը (այն նույնպես գտնվում է սահմանամերձ փակ գոտում), մոտեցման ճանապարհը, տեխնիկայի համար տարածքի հասանելիությունը:

Առաջիկայում կկազմվի Շուշանավանքի ամրակայման, նորոգման և վերականգնման տեխնիկական բնութագիրը, որից հետո կհայտարարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթը: