Սամվել Բաբայանը դեմ չէ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և այդ մարմնի անդամ առաջադրվելու գաղափարին
Քաղաքականություն
19.05.2023 | 12:42Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը մեկնաբանել է ԱՀ ԱԺ նախագահի առաջարկած կառավարման մոդելը․
«Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների հայտնում ենք, որ ս․թ․ մայիսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և Սամվել Բաբայանին այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ։
Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները»։