Ավարտվել է Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու 2 դեպքի նախաքննությունը

Լուրեր

14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը՝ Բաքու և Արցախ այցից հետո
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2022թ․ օգոստոսի 10-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, Ոստիկանության Թումանյանի բաժնի դիմաց գտնվող ավտոգազալցակայանում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչը նկատել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները:

«Վերջիններս, մոտենալով երիտասարդներին, հորդորել են դադարեցնել վիճաբանությունը, սակայն երիտասարդներից մեկը, ով հանդիսանում է Լոռու մարզի Աքորի գյուղի 25-ամյա բնակիչ, հրաժարվել է կատարել պահանջը, ինչի կապակցությամբ վերջիններս իրավաչափորեն փորձել են ձերբակալել ու ոստիկանության Թումանյանի բաժին տեղափոխել նրան:

Ի պատասխան՝ երիտասարդը, ով, քննության տվյալներով, գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում, ձեռքով հարվածել է պարեկներից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, և վնասել վերջինիս համազգեստին ամրացված ծառայողական տեսախցիկը:

Այնուհետև, ձեռբակալվելուց և ոստիկանության Թումանյանի բաժին տեղափոխվելուց հետո, իրեն վատ զգալու պատրվակով խնդրելով ձեռքերն ազատել ձեռնաշղթաներից և օգտվելով ոստիկանության ծառոյողների կողմից իր խնդրանքը կատարելու հանգամանքից՝ երիտասարդը բռնություն է գործադրել նրանց նկատմամբ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել երկու կրտսեր պարեկների մարմնի տարբեր մասերին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ցավ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Մեկ այլ դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունունում իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2022թ․ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 27-ամյա բնակիչն իր կողմից վարվող

«Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ ոստիկանության՝ Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնին և այն կայանել ոստիկանության բաժնի մուտքի դիմաց՝ երթևեկելի մասի «դեղին հոծ գիծ» ճանապարհային արգելող գծանշման ազդման գոտում: Այնուհետև երիտասարդը դուրս է եկել ավտոմեքենայից և մոտեցել ոստիկանության բաժնի մուտքի ճաղավանդակե դռանը, որտեղ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, ով ընդգրկված է եղել բաժնի օպերատիվ խմբի կազմում, երիտասարդին տեղեկացրել է կատարած վարչական իրավախախտման վերաբերյալ և առաջարկել ավտոմեքենան տեղափոխել ու կայանել մեկ այլ վայրում: Ի պատասխան՝ երիտասարդը հրաժարվել է կատարել իր ոստիկանի կողմից ներկայացված օրինական պահանջը և, ձեռքը մտցնելով ոստիկանության բաժնի մուտքի դռան ճաղավանդակից ներս, հարվածել է նրա գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ՝ այդ կերպ տեսուչի նկատմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Գյումրի քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է գրավ և բացակայելու արգելք:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Հարկ են համարում կրկին զգուշացնել, որ ՀՀ քննչական կոմիտեն հետևողական է լինելու պարեկային ծառայության աշխատակիցների օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցավոր վարքագծի բոլոր դեպքերն անաչառ քննությամբ բացահայտելու, իսկ նման վարքագիծ դրսևորած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նկատի ունենալով նաև հանրապետությունում ներդրված՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կայացման, ընդհանուր առմամբ հասարակական կարգի պաշտպանության կարևորությունը»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։