Ինչպես է 1 տոննա կոկաինը բերվել ՀՀ. Ռուստամ Բադասյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Հասկանում եմ՝ հանրությանը հետաքրքիր են այս դեպքին վերաբերող տարբեր հարցերի պատասխանները, բայց հարուցվել է քրեական վարույթ, ուստի որևէ մանրամասն չեմ կարող ասել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնելով օրերս ԱԱԾ-ի կողմից հայտնաբերած 1 տոննա կոկաինի դեպքի վերաբերյալ հարցերին։

Միայն կարող եմ ընդհանուր սխեմաների մասին խոսել, հետևել եմ մամուլում քննարկումներին, այսինքն, թե ինչ տարբերակներ են առաջադրվում, և այլն։ Եթե որևէ երկրից ապրանքն ուղեկցվող փաստաթղթերով պետք է տեղափոխվի մեկ այլ երկիր՝ վերջնակետ, դա տարբեր բաներ է նշանակում։ Տարբեր երկրների մաքսային մարմինները մշակում են ռիսկերի համակարգեր, որի հիման վրա պետք է վեր հանեն, թե որ բեռնատարն են ստուգում, դրա մասին գիտեն մաքսանենգ ճանապարհով ապրանք ներկրող ընկերությունները և դրա համար կիրառում են տարբեր մեխանիզմներ։ Եթե վերջնակետը նշվում է որևէ երկիր, այդ երկիր կարող է հասնել նաև մաքսանենգ ճանապարհով ապրանք, կարող է ճանապարհին նաև այն կորել»,- նշեց Բադասյանը։

ՊԵԿ նախագահըհավելեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թմրանյութերի օգտագործման ծավալն ավելացել է, հետևաբար՝ ՊԵԿ-ը ոստիկանության հետ նախապես մշակած ծրագիր ունեին, թե ինչպես մեկ օրվա ընթացքում հատուկ հսկողություն իրականացնեն մաքսային մարմինների գոտիներում։ Այս պատճառով էլ մայիսի 11 և 12-ին ՊԵԿ մաքսակետերում իրականացրել են ստուգումներ։

Բադասյանը չնշեց, թե բանան ներմուծող որ ընկերության մոտ է կոկաինը հայտնաբերվել։

Հարցին, թե ինչպես է 1 տոննա կոկաինը բերվել ՀՀ, Բադասյանը պատասխանեց, որ ամբողջ աշխարհը ողողված է թմրանյոութերով, և թմրանյութերը տարբեր շուկաներում հայտնվում են մաքսանենգ ճանապարհով՝ շրջանցելով մաքսային հսկողության գոտիները․ «Օրինակ` Իրանի հետ սահմանում գետի վրայով նետում են թմրանյութը, կամ դրոնով տեղափոխում են և գցում այնպիսի տեղում, որտեղից իրենց հանցակիցները կարող են վերցնել դա»։

ՊԵԿ նախագահը չհերքեց, որ երեկ հայտնաբերված թմրանյութը կարող է կապ ունենալ ավելի վաղ Իտալիայում հայտնաբերված կոկաինի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։