ԵՄ-ում մի քանի միլիոն ֆերմա է փակվել վերջին 10 տարում․ գյուղատնտեսությունը խոշորանում է․ Քերոբյան

Լուրեր

06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
Բոլորը

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստ են գումարել։

«Ավանդական գյուղատնտեսությունը Հայաստանում ապագա չունի, մենք պետք է գնանք ջրախնայող համակարգերով»,- այս մասին հայտարարեց Էկոնոմիկաայի նախարար Վահան Քերոբյանը։

Երբ որ ինչ-որ ծրագիր ենք նախագծում, մանրամասն նկարագրվում է, թե ինչ տեխնոլոգիաներ, ինչ համակարգեր, ինչպիսի մեխանիզմներ պետք է կիրառվեն այդ ծրագրերի շահառուների կողմից։ Օրինակ՝ ինտենսիվ այգիների վերաբերյալ ծրագիրն այնքան մանրամասն է գրված, որ, ինչպես ասում են, ոչ միայն ծամել ենք, դրել հողագործների բերանը, այլ նաև կուլ ենք տվել հետները․ մանրամասնել ենք, թե ինչ պետք է անել հողի հետ, ինչ պետք է անել այգու հետ, ինչ է կարկտապաշտպան ցանցը, ինչ է կաթիլային ոռոգումը․․․

Մենք նաև հաշվի առնելով հաշվեքնիչ պալատի մեր գործընկերների դիտողությունները՝ փորձում ենք ինչքան հնարավոր է մանրամասն նկարագրել ծրագիրը։ Կարծում եմ՝ մեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը բավարար է, որ գյուղացին կարողանա կարդալ ու իրականացնել դա, բայց եթե գյուղացին չի էլ ուզում կարդալ այդ ծրագիրը, ապա այդտեղ մենք անզոր ենք, փոխարենը շուկան է զորավոր։

Այն գյուղացիները, որոնք գյուղատնտեսությանը չեն նայում որպես բիզնես և չեն ուզում կրթվել, զարգանալ, ներդրումներ անել և այլն, դուրս կմղվեն շուկայից, չդիմանալով այն ընկերությունների մրցակցությանը, որոնք օգտագործում են արդիական տեխնոլոգիաներ»,- նշեց Քերոբյանը։

Նա նաև հայտնեց, որ  ԵՄ-ում վերջին 10 տարում մի քանի միլիոն ֆերմա է փակվել․ «Ոորովհետև գյուղատնտեսությունը խոշորանում է, ամեն տեղ է խոշորանում, այդ թվում նաև Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։