Գործատուներն ասում են` նոր սարքավորումները ֆինանսավորում եք, աշխատատեղեր են կրճատվում

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Կառավարությունը խրախուսում է ընկերություններին՝ ձեռք բերելու նոր սարքավորումներ ու հոսքագծեր, և պատրաստ է սուբսիդավորել դրանց ձեռքբերման համար վերցված վարկերի տոկոսի ծանրակշիռ մասը: Ծրագիրը 1 տարի է, ինչ գործում է, և կարողացել է ապահովել մոտ 100 միլիարդ դրամի սարքավորումների ձեռքբերում:

Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ծրագիրը «լավ տեմպով» առաջ է գնում, բայց կան նաև «լավացման այլ հնարավորություններ»:

«Մենք այս ծրագրով առաջարկում ենք, որպեսզի սուբսիդավորենք սարքավորումների և հոսքագծերի տեղակայման ծախսերը, բայց ոչ ավել, քան սարքավորումների գնի 30 տոկոսի չափով, կապիտալ շինարարության տոկոսների սուբսիդավորումը՝ նույն չափով, ինչ որ վարկերի և լիզինգների գումարներն են: Դրանով թույլ ենք տալիս, որպեսզի ընկերությունները ճիշտ միջավայր ապահովեն այդ սաքավորումների աշխատանքի համար»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ փոփոխություններից մեկը վերաբերում է գործողությունների ժամկետը 1 տարով երկարացնելուն, քանի որ ծրագիրը տնտեսական արդյունավետություն ունի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագիրը «հաջողված» որակեց և մանրամասնեց, թե ինչ նպատակով է այն իրագործվում:

«Ուզում ենք, որ մեր տնտեսական աճի պոտենցիալը մեծանա, որովհետև մենք անընդհատ լսում ենք մեր տնտեսագետներից, որ մեր տնտեսությունը վերջին տարիներին աճում է իր պոտենցիալից ավելի, այսինքն՝ մեր իրական պոտենցիալը շատ ավելի պակաս է, քան ինչքան և ինչպես աճում է մեր տնտեսությունը, այսինքն՝ կարող է շնչահեղձ լինել տնտեսությունը այդ առումով, և մենք ուզում ենք, որ մեր տնտեսության զարգացման պոտենցիալն ավելանա»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։