Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքով ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել․ Գոռ Աբրահամյան
Հասարակություն
17.05.2023 | 18:02Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»,- գրել է Աբրահամյանը։