ԱՆԻՖ-ը նոր ներդրում կիրականացնի ՀՀ արդյունաբերության ոլորտում՝ շշերի կափարիչների արտադրության գործարանի ընդլայնման նպատակով

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` (ԱՆԻՖ) «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը Յունիվերսալ Քլոզերս ՓԲԸ (Universal Closures CJSC) ընկերության հետ համատեղ ներդրումներ կիրականացնեն շշերի կափարիչների արտադրության գործարանի ընդլայնման նպատակով։ Ոլորտում տարիների փորձ ունեցող Յունիվերսալ Քլոզերս ընկերությունն արտադրում է կափարիչներ և մատակարարում տեղական ու տարածաշրջանային այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Կոկա Կոլան, Բջնին, Բայկալը, Տասսայը (Ղազախստան) եւ այլն․ տեղեկացնում են ԱՆԻՖ-ից։

Նախատեսվող ներդրումների շնորհիվ ընկերությունը ձեռք կբերի լրացուցիչ նոր հաստոցներ և սարքավորումներ, որոնց շնորհիվ TALOG / MASC տեսակի կափարիչների արտադրության և վաճառքի ընթացիկ ծավալները կաճեն մոտ 80%-ով:

Ծրագրի շրջանակներում ընկերությունը ձեռք կբերի նաև Crown Cap տեսակի կափարիչների արտադրության նոր հոսքագիծ: Այս տեսակի կափարիչները արտադրվում են սննդի բնագավառում օգտագործվող հատուկ պողպատի գլանվածքից և օգտագործվում են հիմնականում գարեջրի, ինչպես նաև ջրերի և ալկոհոլային խմիչքների համար: Ներկրվող բոլոր սարքավորումները և հոսքագծերը բացառապես արևմտաեվրոպական արտադրության են, իսկ արտադրությունում օգտագործվող հումքը ձեռք կբերվի միայն Եվրոպական առաջատար արտադրողներից:

Ծրագրով նախատեսված արտադրատեսակներն ունեն մեծ և կայուն պահանջարկ տեղական և միջազգային շուկաներում: Այս տեսակետից ծրագիրն ունի արտահանման խիստ որոշակի կողմնորոշում։ Նախատեսվում է արտահանել արտադրանքի ընդհանուր ծավալի ավելի քան 85%-ը:
Գործարանի արտադրության ընդլայնման համար «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը կներդնի 3,9 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
Յունիվերսալ Քլոզերս ՓԲԸ-ն հիմնադրվել է 2017թ.-ին: Ընկերության սարքավորումների առկա ընդհանուր արտադրական հզորությունը կազմում է տարեկան մինչև 180 մլն հատ կափարիչ:

Յունիվերսալ Քլոզերս ընկերությունը TALOG / MASC տեսակի կափակիչների միակ արտադրողն է Հայաստանում, ինչպես նաև հանդիսանում է ԵԱՏՄ և ԱՊՀ շուկաների հիմնական մատակարարներից մեկը: Ընկերության արտադրանքը վաճառվում է Վրաստանում, Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում և Եվրոպայում:
«Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը նշել է. «Ֆոնդը ներդրումներ է իրականացնում ամենատարբեր ոլորտներում մեծ պոտենցիալ ունեցող ընկերությունների հետ մրցունակ բիզնես ծրագրեր ստեղծելու նպատակով։ Այս ծրագիրը մեծ ձեռքբերում է հայկական արտադրանքը միջազգային շուկային տեսանելի դարձնելու ուղղությամբ։ Մշտապես կարևորելով տեղական արտադրության աճի և արտահանման խթանումը` մեր այս ներդրումային ծրագիրը միտված է հենց այդ նպատակի իրականացմանը»: