Պարգևատրվել են «Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի հաղթողները

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնում շնորհակալագրերով և խրախուսական նվերներով պարգևատրել է «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթի հաղթողներին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի անցկացրած մրցույթը կազմակերպվել էր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում և նվիրված էր հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին: Հանրային արշավի ձևաչափով առաջադրված հարցերը նախատեսված էին դպրոցականների և ուսանողների համար ու վերաբերում էին հայկական կինոյին:

Մրցույթի նպատակն էր հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը:

Արա Խզմալյանը ողջունել է մրցույթի հաղթողներին՝ հորդորելով նրանց շարունակել զարգացնել հետաքրքրությունը կինոյի հանդեպ. «Շատ ուրախ եմ, որ հետաքրքրված եք կինոյով. կինեմատոգրաֆի իմացությունն անձի զարգացման կարևոր նախապայման է։ Երբ ասում ենք կինո, հասկանում ենք աշխարհի հետ նույն՝ հասկանալի լեզվով խոսելը և քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկ լինելը»։

Նախարարի տեղակալի խոսքով՝ հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը մեր իրականության համար լուրջ իրադարձություն է։ Նա խորհուրդ է տվել պատանիներին և երիտասարդներին կարդալ հայ կինոյի հիմնադրման պատմությունը և տեսնել, թե ինչ պայմաններում են հայ կինոգործիչները ստեղծել ազգային կինոն։

Մասնակիցների խոսքով՝ մրցույթը շատ հետաքրքիր էր և մոտիվացնող։ Նրանք նշել են, որ սիրում են հայկական ֆիլմեր դիտել. հատկապես առանձնացրել են «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Երկունք» և այլ կինոնկարներ։

Մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործունեությունը և նախատեսվող ծրագրերը: Մրցույթի հաղթողները կինոյի ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղել են կինոկենտրոնի աշխատակիցներին, ինչպես նաև դիտել Լուսինե Պապոյանի «Երկու անհայտով հավասարում» կարճամետրաժ ֆիլմը:

Մրցույթն անցկացվել է ապրիլի 12-20-ը. յուրաքանչյուր օր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ կինոյի վերաբերյալ տարաբնույթ հարցեր: «Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի 9 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է շուրջ 250 պատասխան: Համաձայն մրցութային կանոնների՝ մեկնաբանությունների հատվածում առաջինը ճիշտ և ամբողջական պատասխան գրողը համարվել է օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: