Քննարկվել են բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը․ տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեների, Արդարադատության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները: Նիստին մասնակցել են նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, բազմաբնակարան շենքերի կառավարման և քաղաքաշինության ոլորտների ներկայացուցիչներ:

Քննարկվել են ոլորտը կանոնակարգող օրենսդրության բարելավման տարբերակներ, որոնք կնպաստեն բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարմանն ու պահպանմանը: Մասնավորապես՝ դիտարկվել են կառավարման մարմինների ընտրությունների իրական ինստիտուտի զարգացման հնարավորությունները:
Ներկաները քննարկել են նաև Երևանի «Նորավան» համատիրության կառավարչի առաջարկը՝ օրենսդրությամբ ամրագրելու պահանջ՝ բազմաբնակարան շենքի շինության (բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի) օտարման ժամանակ այդ գույքի գծով պարտադիր նորմերի և այլ աշխատանքների իրականացման համար սահմանված վճարի վերաբերյալ զրոյական տեղեկանք ներկայացնելու համար:

Քաղաքաշինության կոմիտեի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբին իրենց ընկերության փորձն է ներկայացրել Կանադայում բազմաբնակարան շենքերի կառավարում իրականացնող հայկական «ArTi management» ընկերության համահիմնադիրը, ով մանրամասն տեղեկատվություն է հայտնել շենքերի կառավարումը հեռավար կազմակերպելու, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների տնօրինմանն առնչվող խնդիրները կարգավորելու վերաբերյալ: