Թուրքիան հայ ժողովրդի վզին փաթաթեց Ալիևի առավելապաշտությունը․ այդ գնով հարաբերությունների կարգավորում չենք ցանկանում․ Բագրատ Էստուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ

-Պարո՛ն Էստուկյան, Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա մայիսի 28-ին։ Թեկնածուներից ոչ ոք չհավաքեց անհրաժեշտ 50 և ավելի տոկոս ձայն՝ առաջին փուլով նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ Ինչպե՞ս կգնահատեք նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքը։

-Մենք առաջին փուլին հասանք բավական լարված մթնոլորտում, բայց, բարեբախտաբար, այն, ինչի շուրջ մտահոգություններ կային, չեղավ, ընտրությունների օրը բավական խաղաղ անցավ։ Մի քանի փոքր միջադեպեր զատ՝ ընտրության օրը բավական խաղաղ անցավ։ Բայց վիճելի դարձավ արդյունքների հաշվարկը, որովհետև խնդիրներ ծագեցին՝ մի շարք ընտրատեղամասերի արդյունքների շուրջ առարկություններ եղան, վերահաշվարկ կատարվեց։ Բայց կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ խաղաղ անցան՝ քվեարկողների բարձր մասնակցությամբ։

-Ի՞նչ կասեք քուրդ ընտրազանգվածի մասին՝ բավական մեծ թիվ է կազմում, և նշվում էր, որ նրանց ձայնը որոշիչ է լինելու։

-Այո՛, երբ ընտրարշավը սկսվեց, նրանց ձայնը՝ մոտ 10 տոկոս, որոշիչ համարվեց։ Նրանք էլ զորակցեցին ընդդիմադիր դաշինքի թեկնածուին։ Դրա հետևանքով քրդաբնակ շրջաններում Քեմալ Քըլըչդարօղլուն բավական շատ ձայներ ստացավ։

-Երկրորդ փուլի արդյունքների հետ կապված ի՞նչ կանխատեսումներ ունեք, պարոն Էստուկյան, այս երկու շաբաթների ընթացքում ի՞նչ կարող են անել թեկնածուները՝ թուրքական հասարակությանն իրենց կողմ գրավելու և հաղթանակ ապահովելու համար։

-Այս պահին ավելի շատ լսում ենք ընդդիմադիրների վերապատրաստման մասին մեկնաբանություններ։ Թեև ոչ անմիջականորեն իրենցից, սակայն նրանց զորակցող հեռուստաընկերությունների մեկնաբանները զանազան եղանակներով խորհուրդներ են տալիս՝ առաջին        փուլի որոշ թերությունները մատնանշելով։ Որքանո՞վ կհաջողեն այս 10-12 օրերի ընթացքում, բավական վիճելի է։ Այս պահին պարզ է, որ գործող նախագահ Էրդողանը գերազանցում է ընդդիմադիր դաշինքի թեկնածուին։ Այսպիսով, բնականաբար, կարելի է ասել, որ նա ավելի մոտ է 50 տոկոսի շեմը հաղթահարելուն։ Բայց հակառակն էլ բացառված չէ՝ Քըլըչդարօղլուն էլ կարող է այս տասը օրերը լավ օգտագործելով՝ արդյունքն ի նպաստ իրեն դարձնել։ Բայց կարող եմ ասել, որ ընտրություններից հետո, մանավանդ՝ ընդդիմադիր դաշինքի մոտ, հստակ հիասթափություն կա։ Նման հիասթափություն կամ հուսալքություն կա նաև իշխանամետ շրջանակներում, քանի որ նրանք էլ չկարողացան առաջին փուլով 50 տոկոսի շեմը հաղթահարել, ինչն անցյալում շատ դյուրին էր Էրդողանի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան