Խնդրելու եմ երկրի նախագահին սկսել քաղաքական կոնսուլտացիաներ. Արցախի ԱԺ նախագահ

Լուրեր

08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Արցախում այս պահին կան 120 հազար հայրենապաշտ մարդիկ, որովհետև հայրենիքը պաշտողը կարող է այստեղ ապրել: Այս մասին այսօր Ստեփանակերտում՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրային հավաքի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Հայրենասեր մարդիկ այն արցախցիներն են, որոնք ապրում են Արցախի սահմաններից դուրս, և Արցախը չեն մոռանում: Աշխարհում ապրում է մոտ 2 միլիոն արցախցի, բայց այստեղ է 120 հազարը: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր հասարակության մեջ բևեռներ չառաջանան: Հույսն ու հավատը գործի կեսն է: Եթե մենք հավատում ենք, որ այս սուրբ հողը պետք է հայկական պահենք,և այստեղ հայեր պիտի ապրեն, ապա մենք պետք է համերաշխ ու հանդուրժող լինենք:

Եթե մեզ լքի համերաշխությունն ու հանդուրժողականությունը, ապա մենք կորցնելու ենք Արցախը, և դրա պատասխանատուները ցանկացած հարահավաքի առաջնորդներ»,- հայտարարեց Արթուր Թովմասյանը: Նա հավելեց, որ հանրահավաքի մասնակիցների պահանջները ինքը կներկայացնի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Այսօրվանից՝ այս վայրկյանից,ես հայտարարում եմ քաղաքական կոնսուլտացիաներ: Խնդրելու եմ գործող նախագահին, որպեսզի սկսի այդ քաղաքական կոնսուլտացիաները: Եթե քաղաքական կոնսուլտացիաներից հետո արցախյան քաղաքական ուժը, որը երկրորդն էր Խորհրդարանում, չբավարարի, ապա դուք կարող եք սրանից ավելի հուժկու հանրահավաքներ անել և ասել, որ համաձայն չեք:
Ես ծանոթ եմ Սամվել Բաբայանի ճանապարհային քարտեզին, մյուս կողմի ճանապարհային քարտեզին, թե որն է իրատեսականը, դա կանենք մեր քննարկումների ժամանակ»,- նշեց Թովմասյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցին՝ Թովմասյանն ասաց. «Միշելն Ալիևի և Փաշինյանի հետ խոսել է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, նրա ժողովրդի անվտանգության և իրավունքի մասին, ոչ թե ինքնորոշման իրավունքի մասին. դա Շարլ Միշելի կարծիքը չէ, դա Արևմուտքի հավաքական կարծիքն է: Արցախի հիմնախնդրի լուծման բանալին տրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Ռուսաստանի Դաշնության կարծիքը նույնպես պարզ է: Հնչում է, որ գործ չենք անում, գիշերս ու ցերեկս խառնվել են իրար, ինչպես թե՝ չենք անում։ Եկեք միասին տեսնենք ինչ ենք անում»:

Մանրամասները՝ տեսանյութում։