ԱՄՆ-ն Ալյասկայի երկնքում ՀՕՊ նույնականացման գոտում ռուսական վեց ինքնաթիռ է որսացել

Լուրեր

26.04.2024 | 14:52
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024 թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
26.04.2024 | 14:49
Եվրախորհրդարանը Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել
26.04.2024 | 14:42
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին
26.04.2024 | 14:37
Օտար երկրների ալիքները ընդհանրապես չպիտի հայտնվեին հանրային մուլտիպլեքսում․ փակելը բարդ է․ ՀՌՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 14:24
Բեռլինում մեկնարկել է Շոլցի և Ալիևի հանդիպումը
26.04.2024 | 14:19
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 6 միլիարդ դոլարի զենքի արտադրության պայմանագրեր կկնքի. Politico
26.04.2024 | 14:10
Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
26.04.2024 | 14:00
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
26.04.2024 | 13:48
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
26.04.2024 | 13:36
ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը
26.04.2024 | 13:31
ՀՌՀ նախագահն առաջարկում է հանացանցում հեռարձակվող մեդիաներին բերել նվազագույն վերահսկողության դաշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:27
Ապրիլի 26-ի ժամը 13։00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 13:25
Մեքենայի գույքահարկն ու տեխզննումն առաջարկում եմ իրար չկապել․ Նարեկ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:18
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված. ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
26.04.2024 | 13:15
Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը
Բոլորը

Հյուսիսամերիկյան օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD) 2023 թվականի մայիսի 11-ին հայտնաբերել, հետևել, ինդենտիֆիկացրել և որսացել է վեց ռուսական ինքնաթիռ, որոնք գործում էին Ալյասկայի ՀՕՊ գոտում (ADIZ) և մերձակայքում, VOA-ի փոխանցմամբ՝ ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ:

Տու-95 , Իլ-78 և ՍՈՒ-35 ինքնանթիռները մնացել են միջազգային օդային տարածքում և չեն մտել ԱՄՆ կամ Կանադայի ինքնիշխան օդային տարածք: Այս թռիչքները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Ալյասկայում անցկացվում էին ԱՄՆ-ի մի քանի լայնածավալ զորավարժություններ։ Որսալու առաքելությունն իրականացվել է NORAD-ի ինքնաթիռներով, այդ թվում՝ F-16-ով, F-22-ով, KC-135 Stratotankers-ով և E-3 AWACS կործանիչներով։

Նման գործունեություն Ռուսաստանը պարբերաբար իրականացնում է հյուսիսամերիկյան ADIZ գոտում և սպառնալիք չի համարվում։ NORAD-ը հետևում և նույնականացնում է բոլոր ռազմական ինքնաթիռները, որոնք մտնում են ADIZ, կանոնավոր կերպով վերահսկում է ինքնաթիռների շարժը և, անհրաժեշտության դեպքում, ուղեկցում նրանց գոտուց դուրս: