Ստամբուլի քաղաքապետը հայտնում է, որ նախագահի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուն առաջատարն է

Լուրեր

08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր  քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը Թուրքիայում ընտրությունների  վերաբերյալ երրորդ հայտարարությունն են արել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք պահ առ պահ հետևում ենք գործընթացին, մոտ 10 միլիոնը դեռ հաշվարկված չէ, դա նշանակում է 20 տոկոս։ Միլիոններն իջնում ​​են: Մենք զարմացած հետեւում ենք, թե ինչ ջանք են ցույց տալիս։ Չզարմանաք, երբ դուրս գան ու ասեն, որ հաղթել են ընտրություններում»,-ասել է Իմամօղլուն՝ նշելով, որ ընդդիմությունն իր պատմության մեջ ստացել է ամենաշատ ձայները։

«Մեր նախագահի (խոսքը ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի մասին է) ձայնը 49 տոկոս է, իսկ պարոն Էրդողանինը՝ մոտ 45 տոկոս»,-ասել է Ստամբուլի քաղաքապետը։

Հավելենք, որ նախորդ հայտարարության ժամանակ Իմամօղլուն ու Յավաշը կոշտ քննադատության էին ենթարկել թուրքական պետական Անադոլու գործակալությունը՝ Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքների մասին ապակողմնորոշիչ տեղեկություններ հայտնելու համար։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։

 

Էմմա Չոբանյան